Նիկոլաոս Կանտունիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաոս Կանտունիս
հուն․՝ Νικόλαος Καντούνης
Ծնվել է1767 կամ հունվարի 28, 1768(1768-01-28)
ԾննդավայրԶակինթոս, Zakynthos Municipality, Զակինթոս, Հոնիական կղզիներ, Հունաստան
Վախճանվել էապրիլի 25 (մայիսի 7), 1834
Մահվան վայրԶակինթոս, Zakynthos Municipality, Զակինթոս, Հոնիական կղզիներ, Հունաստան
Քաղաքացիություն Հոնիական հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և Սրբանկարչութիւն
ՊաշտոնՖիլիկի Էթերիայի անդամ
 Nikolaos Kantounis Վիքիպահեստում

Նիկոլաոս Կանտունիս (հունարեն՝ Νικόλαος Καντούνης[1] ՝ 1767 կամ հունվարի 28, 1768(1768-01-28), Զակինթոս, Zakynthos Municipality, Զակինթոս, Հոնիական կղզիներ, Հունաստան - ապրիլի 25 (մայիսի 7), 1834, Զակինթոս, Zakynthos Municipality, Զակինթոս, Հոնիական կղզիներ, Հունաստան), հույն նկարիչ և հունական նկարչության Յոթ կղզու դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտունիսը ծնվել է 1767 թվականին Զակինֆ կղզու վրա, բանաստեղծ,գրող,բժիշկ Իոաննիս Կանտունիսի ընտանիքում։ Արվեստի ազգային պատկերասրահում պահվող ինքնադիմանկարի էպիգրամում Կանտունիսը նշում է, որ ինքը ինքնուսույց է. Բայց քննադատների և արվեստի պատմաբանների մեծամասնությունը կարծում է, որ նա նկարել սովորել է իր հայրենակիցներից՝ Իոաննիս Կորաիսից (մահացել է 1786 թվականին) և Նիկոլաոս Կուտուզիսից (1741—1813)[2]: Ավելին, հետևելով Կուտուզիսին,1786 թվականի հունվարի 25-ին Կանտունիսը ձեռնադրվեց քահանա։ Ավելի ուշ Կանտունիսը դարձավ Ֆիլիկ հետերիա հունական հեղափոխական հասարակության անդամ։ Հունական հեղափոխության սկզբին իր հայացքների և ազգային գործունեության պատճառով Կանտունիսը 1821 թվականի մայիսին բրիտանացիների կողմից, որոնք այդ ժամանակ վերահսկում էին Իոնյան կղզիները, աքսորվեց դեպի Կիրուս անապատ կղզին, Կեֆալոնիա կղզու մոտակայքում, որտեղ գրեց «Գաղտնի երեկոն»:Նույն տարվա հոկտեմբերին նա վերադառնում է Զակինֆ, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը՝ 1834 թվականը[1]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ամենանշանակալից աշխատանքների թվում են «Բոլոր սրբերի» և «Սուրբ առաքյալներ» եկեղեցիների համար կրոնական ստեղծագործությունները, որոնք հետագայում տուժել են երկրաշարժերից։ Կանտունիոսի պատրաստած սրբապատկերները՝ «Սուր Բեսարեբրենիկով» (հուն. Αγίων Αναργύρων) և «Սուրբ Գեորգի Կիպրիանա» (հուն. Αγίου Γεωργίου της Κυπριάνας) եկեղեցիների պատկերակալների համար, այժմ պահվում են Զակինֆի թանգարանում։ Չնայած այն հագամանքին, որ Կանտունիոսը ուղղափառ քահանա էր, իր իսկ գործերում նա իրականում չէր հետևում բյուզանդական ավանդույթին՝նույնիսկ եկեղեցական գործերում հավատարիմ մնալով արևմտյան ոճին։ Այս առումով բնորոշ է նրա «Սուրբ Գեորգին»,որը պահվում է Բյուզանդական թանգարանում[3]։

Կանտունիոսը առանձնանում էր նաև որպես աշխարհիկ դիմանկարների նկարիչ։ Դիմանկարներից մի քանիսը պահվում են Աթենքի ազգային պատկերասրահում, Բենակիսի թանգարանում, Մակեդոնիայի մայրաքաղաքի Տելոգլիո հիմնադրամում և Կատիգրաս թանգարանում։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտունիոսի աշակերտներն էին Դիոնսիոս Կալիվոկասը (հուն. Διονύσιος Καλλυβωκάς 1806—1877) և Դիոնիսոս Ցոկոսը (1820—1862)՝ Իոնյան կղզիների դպրոցի վերջին ներկայացուցիչները[4], ինչպես նաև Գերասիմոս Պիձամանոսը և Անտոնիոս Րիֆտոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Kantounis Nikolaos (1768 Zakynthos - 1834 Zakynthos)» (անգլերեն). Национальная художественная галерея (Афины). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  3. «Άγιος Γεώργιος (01585) - Βυζαντινό και Χριστιανικό Μουσείο». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Η Επτανησιακή Σχολή (ζωγραφική)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաոս Կանտունիս» հոդվածին։