Հոնիական հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոնիական հանրապետություն
Դրոշ Զինանշան

Հիմնադրված էնոյեմբերի 9, 1815 թ.
Մակերես2659 կմ²
Պաշտոնական լեզուհունարեն և իտալերեն
Բնակչություն236 000 մարդ (1864)
Հոնիական հանրապետություն (Աշխարհ)##
Հոնիական հանրապետություն (Աշխարհ)

Հոնիական հանրապետություն (հուն․՝ Ηνωμένον Κράτος των Ιονίων Νήσων; իտալ.՝ Stati Uniti delle Isole Ionie), պատմական պետություն, որը կազմված է եղել Հոնիական կղզիներից, գոյություն է ունեցել 1815-1864 թվականներում։ Հանդիսացել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ։ Հունական պետության ձևավորումից հետո Մեծ Բրիտանիան նվիրել է հույների թագավոր Գեորգեոսին[1]։

Հոնիական կղզիներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնիական կղզիները դարեր շարունակ եղել է Վենետիկյան հանրապետության կազմի մեջ, մինչև ըստ Կամպոֆորմիդոյի հաշտության համաձայնագրի 1797 թվականին անցել են հեղափոխական Ֆրանսիային։ 1798-1799 թվականներին ռուս-թուրքական ուժերը ֆրանսիացիներին կղզիներից դուրս են մղել, և այնտեղ ձևավորվել է Յոթ կղզիների Հանրապետություն, որը գոյատևել է մինչև 1800-1807 թվականները։ Դրանից հետո Ֆրանսիան կրկին միացրել է Հոնիական կղզիները, և դրանք ընդգրկվել են նրա Իլլիրիենյան գավառների (ֆր.՝ Provinces illyriennes) կազմի մեջ։

1809 թվականի հոկտեմբերի 2-ին անգլիացիները ջարդել են ֆրանսիական նավատորմը Զակինթոսի մոտ և գրավել են Զակինթոս, Կեֆալոնիա և Կիտիրա կղզիները։ 1810 թվականին անգլիացիները գրավել են Լեֆկադան։ Քորֆուն մնացել է Ֆրանսիայի տիրապետության տակ մինչև 1814 թվականը։

Վիեննայի կոնգրեսի լիազորմամբ կղզիները փոխանցվել են Մեծ Բրիտանիայի «բարեկամական պրոտեկտորատին»։ Մեծ Բրիտանիան այնտեղ ռազմական վարչակազմ է հիմնել, իսկ Ավստրիական կայսրությունը երաշխավորել է, որ կղզիները կունենան Մեծ Բրիտանիայի հետ հավասար առևտրային կարգավիճակ[2]։ 1817 թվականի օգոստոսի 26-ին հաստատվել է «Մեյտլենդի Սահմանադրությունը», ըստ որի ձևավորվել է Յոթ կղզիների ֆեդերացիան, իսկ Գեներալ լեյտենանտ սըր Թոմաս Մեյտլենդը (անգլ.՝ Thomas Maitland) դարձել է Հոնիական կղզիների առաջին Գերագույն հանձնակատարը։

1864 թվականի մարտի 29-ին Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը Լոնդոնում պայմանագիր են ստորագրել, որի վավերացումից հետո կղզիները պետք է անցնեին Հունաստանին։ Մայիսի 28-ին Հոնիական կղզիների Գերագույն հանձնակատարը հրապարակել է Հոնիական հանրապետությունը Հունաստանի թագավորության հետ միավորելու հռչակագիր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Times (London) 8 June 1863 p. 12 col. C
  2. Hammond, Richard James (1966). Portugal and Africa, 1815–1910 : a study in uneconomic imperialism. Stanford University Press. էջ 2. ISBN 0-8047-0296-9.
  3. Hertslet, Edward. The map of Europe by treaty (PDF). էջ 1609. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոնիական հանրապետություն» հոդվածին։