Նիկոլայ Կելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կելին
Ծնվել էհոկտեմբերի 31, 1896(1896-10-31)[1] կամ 1896[2]
ԾննդավայրԿլետսկայա, Կլետսկի շրջան[1]
Վախճանվել էհունվարի 9, 1970(1970-01-09)[1] կամ 1970[2]
Վախճանի վայրԺելիվ[1]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և բժիշկ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերպոեզիա և արձակ
ԶավակներAlexej Kelin?

Նիկոլայ Կելին (ռուս.՝ Николай Андреевич Келин, հոկտեմբերի 31, 1896(1896-10-31)[1] կամ 1896[2], Կլետսկայա, Կլետսկի շրջան[1] - հունվարի 9, 1970(1970-01-09)[1] կամ 1970[2], Ժելիվ[1]), բանաստեղծ, արձակագիր (արտագաղթի առաջին ալիք), բժիշկ, դոնի կազակ։ Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կելինը ծնվել է 1896 թվականին Վոյսկա Դոնի մարզի Ուստ-Մեդվեդիցկոե շրջանի Կլետսկայա ստանիցայում։ 1908 թվականին ընդունվել է ատաման, իշխան Մ. Ի. Պլատովի անվան ռեալական ուսումնարանը, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիան, որը Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով չի ավարտել[3]։ Ընդունվել է Կոնստանտինովսկի հրետանային ուսումնարան, որն ավարտելուց հետո ստացել է սպայական կոչում, ծառայել է Հյուսիսային ռազմաճակատի 12-րդ բանակում՝ որպես մարտկոցի հրամանատար։ Կոնտուզիայի ենթարկվելուց հետո վերադարձել է Դոն և մասնակցել կարմիրների դեմ քաղաքացիական պատերազմին։ Դրանից հետո արտագաղթել է, 1920 թվականից բնակվել Չեխոսլովակիայում, ավարտել Պրահայի Կարլովի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որպես բժիշկ աշխատել Չեխոսլովակիայի Ժելիվ ավանում[4][5]:

Գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են էմիգրանտական հրատարակությունները[5], «Կազակի խոստովանությունը» գրքի հեղինակն է[4]։ Այս գրքում Նիկոլայ Անդրեևիչը պատմում է իր ճակատագրի, ինչպես նաև Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի հետ նամակագրության և հանդիպումների մասին։ 1957 թվականին Կելին Նիկոլայ Անդրեևիչը եկել է ԽՍՀՄ՝ հարազատների հետ հանդիպելու համար[4]։ Նա հիշեց իր «Կազակի խոստովանությունը» գրքի մասին և, ցանկացավ տեսնել գրող Միխայիլ Շոլոխովին, զանգահարեց նրան, և Շոլոխովը նրան հրավիրեց Վյոշենսկայա ստանիցա[4]։ Կելինի և Շոլոխովի հանդիպումը տևեց առնվազն վեց ժամ[4]։ Հաջորդ օրը Նիկոլայ Անդրեևիչը մեկնեց հայրենի Կլեցկայա ստանիցա. ուղևորությունը կազմակերպել էր Միխայիլ Շոլոխովը[4]։ Կլեցկայա ստանիցայում Կելինը հանդիպեց իր 90-ամյա մորաքրոջ հետ։ Նիկոլայ Անդրեևիչը իր «Կազակի խոստովանությունը» գրքում գրել է[4].

Իհարկե, Շոլոխովի հետ հանդիպումը մնաց ուղևորության ամենավառ տպավորությունը։ Ես բառացիորեն ապրում էի դրանով, գրողի մասին պատմեցի ծանոթ կազակներին, նամակներ գրեցի Միխայիլ Ալեքսանդրովիչին՝ հույս չունենալով պատասխան ստանալ։

1960 թվականին Կելինը կրկին այցելել է Միխայիլ Շոլոխովին Վյոշենսկայա ստանիցայում[4]։

Մահացել է 1970 թվականի հունվարի 9-ին, Չեխոսլովակիայի Ժելիվ ավանում[4]։ Թաղված է ուղղափառ Օլշանսկոե գերեզմանատանը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 regional database of the Regional Library of Highlands (չեխերեն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Келин Николай Андреевич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 304. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  5. 5,0 5,1 5,2 Келин Николай Андреевич (1896–1970)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 304. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]