Նիկիտա Կարա Մուրզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկիտա Կարա Մուրզա
Ծնվել է1858
ԾննդավայրԲելոգորսկ, Ղրիմ
Վախճանվել է1937
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Նիկիտա Կարա Մուրզա Վիքիդարանում

Նիկիտա (Մկրտիչ) Մարգարի Կարա Մուրզա (1858, Բելոգորսկ, Ղրիմ - 1937, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ մշակութային գործիչ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ, Ղրիմ) քաղաքում։ Ականավոր կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի եղբայրն է։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում։ Միջոցներ չունենալով կրթությունը շարունակելու սկսում է օգնել բազմանդամ ընտանիքին, կատարելով զանազան աշխատանքներ։ 17 տարեկանում գնում է Սիմֆերոպոլ և դառնում գրաշար։ 1880-1882 թվականներին ծառայում է բանակում։ 1883 թվականին մեկնում է Թիֆլիս, եղբոր՝ Քրիստափոր Կարա-Մուրզայի մոտ։ Ինչպես խոտովանել է ինքը, նրա վրա ցնցող տպավորություն է թողնում մեծ վիպասան Րաֆֆու համաժողովրդական թաղումը։ Դա առիթ է դառնում, որպեսզի նա իրեն ամբողջովին նվիրի թարգմանությանը, հատկապես Րաֆֆու երկերի թարգմանությանը։

Նրա թարգմանությամբ ռուսերեն մի քանի հրատարակություն է ունեցել Րաֆֆու «Ջալալեդդինը», «Ոսկի աքաղաղը», «Խենթը» և այլ գործեր։ Բացի այդ նա ռուսերեն է թարգմանել նաև Ղազարոս Աղայանի «Անահիտ», Շիրվանզադեի «Քաոս», «Ցավագարը» և այլ հայ հեղինակների երկեր։

Նիկիտա Կարա Մուրզան Թիֆլիսում ծանոթացել է Մաքսիմ Գորկուն և մտերմական կապեր հաստատել նրա հետ։ Կյանքի վերջին տարները ապրել է Մոսկվայում, որտեղ էլ մահացել է։ Թաղվել է Նովոդևիչի գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Նիկիտա Կարա-Մուրզա». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 243.