Ներսես Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ներսես Հայրապետյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1956(1956-08-08) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունգրադարանավար և մատենագետ

Ներսես Հայրապետյան (օգոստոսի 8, 1956(1956-08-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրադարանավար, մատենագետ, գրքագետ։ Հայաստանի ազգային գրադարանի հանրային կապերի բաժնի վարիչ, տնօրենի խորհրդական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Վարազդատի Հայրապետյանը ծնվել է 1956 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը, 1985 թվականին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։ 1994–1996 թվականներին գրադարանագիտություն է ուսումնասիրել Իլինոյսի համալսարանում (Ուրբանա-Շամպեյն, ԱՄՆ)։ 1991–2003 թվականներին Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն։ 1994–2003 թվականներին Հայաստանի գրադարանային միության հիմնադիր-նախագահ։ 1990-1995 թվականներին պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 2003-2022 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան դեսպանատանը։ 2022 թ. օգոստոսից աշխատում է Հայաստանի ազգային գրադարանում։

Ն։ Հայրապետյանը գրադարանագիտական և մատենագիտական առարկաներ է դասավանդում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Զեկուցումներով հանդես է եկել շուրջ 20 միջազգային և տարածաշրջանային գիտաժողովներում։ Համահեղինակությամբ պատրաստել և խմբագրել է Հայկական գրադարանային ասոցիացիայի «Հայկական գրադարան» տարեգրքի (1996-2003 թթ.) № 1-7 թողարկումները։ Որպես Հայաստանի գրադարանային միության նախագահ Ներսես Հայրապետյանի նախաձեռնությամբ 2002 թվականի ապրիլից Հայաստանում մեկնարկել և մինչև օրս յուրաքանչյուր տարվա ապրիլին նշվում են ամենամյա Ազգային գրադարանային շաբաթները։ 2003 թվականի պարգևատրվել է Հայաստանի Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի» գործադիր խորհրդի անդամ, 2020-2023

ԻՖԼԱ-ի տեղեկատվության մուտքի և տարածման ազատության մշտական հանձնաժողովի անդամ, 2001-2003

ԻՖԼԱ-ի հանրային գրադարանների գծով մշտական հանձնաժողովի անդամ, 1997-2003

ԱՄՆ հետազոտական և կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միություն (USREPAAA), 1997-2007

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, 1994-2004

Եվրասիայի գրադարանային ասամբլեայի համակարգող խորհրդի անդամ, 1993-1997

Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1991-1995

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չարենցը և գիրքը» (1987)
  • «Արտասահմանյան մատենագիտություն» (1991)
  • «Ամերիկյան գրադարանագիտություն և տեղեկատուներ» (2001)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի ցանկը, 1987–1996»
  • “Библиотека как информационный центр: новый облик” (1999)
  • “Библиотеки Южного Кавказа и кто есть кто в библиотечной сфере” (2003)
  • «Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում» (1999)
  • “The Public library service: IFLA/UNESCO guidelines for development”, (Մյունխեն, 2001)
  • «Հայաստանի ազգային գրադարան» (2000) հայերեն-անգլերեն ուղեցույցի համահեղինակ

Գիտաժողովներ, սեմինարներ, աշխատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՊՀ երկրների և Վրաստանի մանկապատանեկան գրքի միջազգային ֆորում, Մոսկվա, օգոստոսի 29 - սեպտեմբերի 1, 2023
  • Նորարար գրադարաններ, Ծաղկաձոր, «Ալպինա» հյուրանոց, նոյեմբերի 28-30, 2022
  • «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի», գիտաժողով նվիրված հայ գրատպության 510-ամյակին, սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 1, 2022, Երևան[1]
  • Նորարար գրադարաններ, Ծաղկաձոր, «Ռոսիա» հյուրանոց, 16-18 հունիսի, 2021
  • Նորարար գրադարաններ, Ծաղկաձոր, «Ալպինա» հյուրանոց, 23-25 սեպտեմբերի, 2019
  • Նորարար գրադարաններ, Ծաղկաձոր, գրողների ստեղծագործական տուն, 1-3 նոյեմբերի, 2018
  • “New Topics in Armenian History and Culture”, 22nd Vardanants Day Armenian Lecture Series, July 24, 2018, Washington DC, USA[2]
  • Նորարար գրադարաններ, Ծաղկաձոր, գրողների ստեղծագործական տուն, 19-20 սեպտեմբերի, 2017
  • Հայկական գրադարանների միջազգային 4-րդ համաժողով, 17-19 հոկտեմբերի, 2016, Էջմիածին
  • Հայկական գրադարանների միջազգային 3-րդ համաժողով, 6-7 հոկտեմբերի, 2014, Էջմիածին
  • Հայկական գրադարանների միջազգային 2-րդ համաժողով, 5-7 հոկտեմբերի, 2012, Էջմիածին
  • Հայկական գրադարանների միջազգային 1-ին համաժողով, 25-27 օգոստոսի, 2009, Էջմիածին
  • Armenian Libraries – Challenges and Opportunities, Lecture, Organized by University of Michigan (Ann Arbor) Main Library, November 15, 2002;
  • Libraries and Associations in the Transient World: New Technologies and new Forms of Cooperation. 8th International Conference, Crimea 2001, June 9-17, 2001;
  • Workshop for South Caucasian Librarians, Trainer, funded by Eurasia, Tbilisi, Georgia, March 4-16, 2000;
  • "On the Threshold of the 21st Century: Libraries as Gateways to an Enlightened World", 65th IFLA Conference, August 20-28, 1999, Bangkok, Thailand
  • Democracy Building in Armenia, Seminar 3: Educational Reforms in Armenia 25-27 June., 1999, Tsakhkadzor, Armenia;
  • “Internet in Armenia: Present and Future Trends, Organized by American Council for Collaboration in Education and Language Study (ACCELS), funded by the USIA, Yerevan, Armenia, May 1-2, 1999;
  • The Future of Continuous Education for Librarians”, April 24-27, 1999, Budapest, Hungary;
  • Pre-conference seminar ‘The Public Library as a Gateway to the Information Society’ Supported by UNESCO, 11-14 Aug., 1998, Noordwijk, Netherlands;
  • Librarians as trainers, OSI RLP Seminar, Budapest, Sept. 19-22, 1997, Hungary;
  • Libraries and Information for Human Development, 63rd IFLA General Conference, Aug. 31 - Sept. 5, 1997, Copenhagen, Denmark;
  • American Association for the Advancement of Slavic Studies, Annual Convention 1995, Oct. 26-29, Washington, DC, USA;
  • Library Assembly of Eurasia Conference, ‘Problems of the Development of the Interstate Acquisition System of the Libraries of the Countries of the Commonwealth of Independent States, Apr, 20-21, 1995, Moscow;
  • Public Library Association 5th National Conference, March 22-26, 1994, Georgia, Atlanta;
  • ALA Midwinter Meeting ’94, Los Angeles, CA, Feb. 4-9, 1994;
  • 2nd Oxford Conference of Collectors and Researchers of New Press, Moscow, Oct. 12-15, 1992;

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գիտաժողովներ». 3,01,2024.
  2. Avdoyan, Levon (2018 թ․ հուլիսի 24). «The 22nd Vardanants Day Armenian Lecture Series features "New Topics in Armenian History and Culture" | 4 Corners of the World». The Library of Congress. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.