Ներբանային գորտնուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներբանային գորտնուկ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
 Plantar warts Վիքիպահեստում

Ներբանային գորտնուկ, գորտնուկի տեսակ, որն առաջանում է ոտնաթաթի ստորին հատվածում կամ մատներին[1]։ Նրանց գույնը, որպես կանոն, չի տարբերվում մաշկի գույնից[2]։ Փոքր սև կետերը հաճախ հանդիպում են մակերեսին[1]։ Մեկը կամ մի քանիսը կարող են լինել հարակից շրջանում[2]։ Ճնշման պարագայում դրանք կարող են բերել ցավի առաջացման և դժվարեցնել քայլը[2]։

Նրանք առաջացման պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է (HPV)[2]։ Վարակի առաջացման համար անհրաժեշտ է մաշկի վնասվածք[2]։ Ռիսկերի մեջ են մտնում հասարակական բաղնիքներից օգտնվողները, գորտնուկ և թույլ իմունային համակարգ ունեցողները[2][3]։ Ախտորոշումը հաճախ դրվում է ախտանիշների հիման վրա[3]։

Բուժումն անհրաժեշտ է միայն ախտանիշների առկայության դեպքում[3]։ Բուժման մեջ մտնում է սալիցիլաթթուն, կրիոթերապիան և վիրահատական միջամտությունը[2]։ Ախտահարված մասը ծածկող մաշկը նախքան բուժումը պետք է հեռացվի[2]։ Դեպքերի 1/3-2/3 մասում կարող է դիտվել ինքնաբուժում, սակայն այն կարող է տևել մի քանի տարի[2]։ Ներբանային գորտնուկները հաճախ են հանդիպում[1]։ Ամենից հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները[3]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց գույնը, որպես կանոն, չի տարբերվում մաշկի գույնից[2]։ Փոքր սև կետերը հաճախ հանդիպում են մակերեսին[1]։ Մեկը կամ մի քանիսը կարող են լինել հարակից շրջանում[2]։ Ճնշման պարագայում դրանք կարող են բերել ցավի առաջացման և դժվարեցնել քայլը[2]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներբանային գորտնուկները բարորակ էպիթելիալ ուռուցքներ են, որոնք առաջանում են գերազանցապես մարդու պապիլոմա վիրուսի 1, 2, 4, 60, or 63[4] շտամներով, բայց կարող են առաջանալ նաև 57[5], 65[6], 66[7], և 156[8] շտամներից։ Այս տեսակները դասվում են որպես կլինիկական (տեսանելի ախտանիշներ)։ Վիրուսը կարող է ախտահարել մաշկը ուղղակիորեն, հնարավոր է ներթափանցի փոքր կտրվածքներով և մաշկի եղջերային շերտի վնասվածքներով։ Վարակից հետո գորտնուկները հնարավոր է լինի անտեսանելի մի քանի շաբաթ կամ ամիս։ Անընդհատ ճնշման ենթարկվելու պատճառով գորտնուկը ներհրվում է և դրա վրա կարող է ձևավորվել մաշկի հաստ շերտ։ Ներբանային գորտնուկը կարող է լինել ցավոտ՝ եթե չբուժվի[9][10]։

Գորտնուկները կարող են տարածվել շրջակա վնասված մաշկից կամ վարակված մակերեսներից։ Նրանք կարող են միաձուլվել և առաջացնել կլաստերներ, որոնք կոչվում են խճանկարային գորտնուկներ[4]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներբանային գորտնուկը ոչ մեծ ախտահարում է, որը հայտնվում է մաշկի մակերեսին և հիշեցնում է ծաղկակաղամբ՝ կենտրոնում փոքր սև կետային արյունազեղումներ։ Ներբանային գորտնուկները առաջանում են ոտնաթաթի ներբաններին և մատներին։ Նրանք կարող են ցավոտ լինել կանգնած և քայլելու ժամանակ։

Ներբանային գորտնուկները նման են կոշտուկների, բայց կարող են տարբերակվել մաշկի մանրամասն զննման արդյունքում։ Մաշկային զոլերը (ստրիաներ) գտնվում են ներբանային գորտնուկների շուրջը, իսկ եթե դա ներբանային գորտնուկ չէ, ապա զոլավորությունը շարունակվում է մաշկի մակերեսային շերտով։ Ներբանային գորտնուկները հակված են ցավ առաջացնելու ախտահարված մասի երկու կողմից սեղմելիս, ի տարբերություն կոշտուկների, որոնց մոտ ցավը առաջանում է անմիջապես ախտահարված հատվածի վրա սեղմելիս։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

HPV-ով վարակվում են վարակված մարդուց ուղղակի և անուղղակի կոնտակտի ճանապարհով։ Վարակված մակերեսների հետ (ընդհանուր հանդերձարաններ, հասարակական բաղնիքների հատակ և նստարան և այլն) շփումից խուսափելը, մարմնի տարբեր մասերում գորտնուկներ ունեցող մարդկանցից զգուշանալը կարող է իջեցնել կարող է նվազեցնել վարակի տարածումը։ Մեծահասակների մոտ ավելի քիչ է տարածված քան երեխաների[10]։

Քանի որ բոլոր գորտնուկները վարակիչ են, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկվեն `դրանց տարածումը կանխելու համար։ Առաջարկվում է

  • Լողանալու ժամանակ դրանք ծածկել կպչուն նյութերով
  • Հասարակական բաղնիքներում հողաթափեր կրել
  • Սրբիչները չկիսել այլ մարդկանց հետ[11]

HPV վակցինացիայյի ճանապարհով չի լինում կանխարգելել ներբանային գորտնուկների առաջացումը, քանի որ գորտնուկները առաջանում են HPV տարբեր շտամներից։ Գարդասիլը պաշտպանում է 6, 11, 16 և 18 շտամներից, իսկ ցերվարիկսը՝ 16 և 18, մինչդեռ ներբանային գորտնուկները առաջանում են 1, 2, 4 և 63 շտամներից։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կարգի ընտրության թերապիա Առանց դեղատոմսի սալիցիլաթթու
Երկրորդ կարգի ընտրության թերապիա Կրիովիրաբուժություն, ներվնասումային իմունոթերապիա, պուլսային չոր լազերոթերապիա
Երրորդ կարգի ընտրության թերապիա Բլեոմիցին, վիրաբուժական հեռացում
Ներբանային գորտնուկի վրա կրիոթերապիան կատարվում է ականջի փայտիկով

Կան բուժման մի շարք արդյունավետ միջոցներ[12]։ 2012թ կատարված հետազոտության համաձայն սալիցիլաթթվով և կրիոթերապիայով բուժումը համարժեք է կրիոթերապիայով բուժմանը[13]։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիցիլաթթու- նպաստում է կերատոլիզիսի՝ հեռացնում է մաշկի մահացած մակերեսային բջիջները կերատոլիտիկ քիմիական նյութերի միջոցով, որոնք են՝ սալիցիլաթթուն կամ եռքլորքացախաթթուն։Սրանք վաճառվում են առանց դեղատոմսի, բարձր կոնցենտրացիաներով։ 10–15% դեպքերում նկատվում է գորտնուկի լրիվ անհետացում 12 շաբաթ սալիցիլաթթվով բուժելիս[14]։

Մրջնաթթու — տեղային կիրառման համար օգտագործվող տարածված դեղերից է ներբանային գորտնուկների բուժման համար, որը ներգործում է որոշակի ժամանակահատվածում, ստիպելով օրգանիզմին պայքարել գորտնուկի դեմ[15]։

Իմունոթերապիա – Ներվնասումային ներարկումը (պարոտիտային, կանդիդոզային և տրիխոֆիտային հակածիններ) նոր բուժման եղանակ է, որը ակտիվացնում է մարդւ իմուն համակարգը ներբանային գորտնուկի դեմ։ Ներկայումս սա խորհուրդ է տրվում որպես երկրորդ կարգի թերապիա[16]։

Վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

վիրահատված ներբանային գորտնուկըվիրահատում են անհաջող բուժումից հետո

Հեղուկ ազոտը կրիոբուժության հասարակ մեթոդներից է, որի ժամանակ գորտնուկի արտաքին բջջային մակերեսը սառեցվում է և ոչնչացվում կենդանի հյուսվածքը։

Էլեկտրոդեսիկացիա և վիրաբուժական հեռացում, որից հետո կարող է մնալ սպի։

Լազերային վիրաբուժություն – որպես կանոն սա բուժման վերջին մեթոդն է, քանի որ այն թանկ է և ցավոտ, բայց կարող է օգտակար լինել մեծ, բուժմանը դժվար ենթարկվող գորտնուկների համար[17]։

Այրում – կարող է օգտակար լինել երկարատև բուժման ժամանակ։ Որպես կարճաժամկետ բուժման մեթոդ անզգայացնողների հետ միասին օգտագործելիս կարող է արդյունավետ լինել, բայց կարող է սպիների և կելոիդների առաջացման պատճառ հանդիսանալ։ Հետագա վիրաբուժական հեռացումը նույնպես կարող է կելոիդների և վիրահատված գորտնուկի տեղում կրկնությունների պատճառ հանդիսանալ[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Plantar Warts». AOFAS (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Vlahovic, TC; Khan, MT (July 2016). «The Human Papillomavirus and Its Role in Plantar Warts: A Comprehensive Review of Diagnosis and Management». Clinics in Podiatric Medicine and Surgery. 33 (3): 337–53. doi:10.1016/j.cpm.2016.02.003. PMID 27215155.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ferri, Fred F. (2017). Ferri's Clinical Advisor 2018 E-Book: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1375. ISBN 9780323529570.
  4. 4,0 4,1 Papillomavirus 1037, բաժին Human Papillomavirus(անգլ.) EMedicine կայքում
  5. Egawa K, Kitasato H, Honda Y, Kawai S, Mizushima Y, Ono T (1998). «Human papillomavirus 57 identified in a plantar epidermoid cyst». Br. J. Dermatol. 138 (3): 510–4. doi:10.1046/j.1365-2133.1998.02135.x. PMID 9580810.
  6. «Human Papillomaviruses Compendium» (PDF). Los Alamos National Laboratory. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  7. Davis MD, Gostout BS, McGovern RM, Persing DH, Schut RL, Pittelkow MR (2000). «Large plantar wart caused by human papillomavirus-66 and resolution by topical cidofovir therapy». J. Am. Acad. Dermatol. 43 (2 Pt 2): 340–3. doi:10.1067/mjd.2000.100534. PMID 10901717.
  8. Chouhy D, Bolatti EM, Piccirilli G, Sánchez A, Fernandez Bussy R, Giri AA (2013). «Identification of human papillomavirus type 156, the prototype of a new human gammapapillomavirus species, by a generic and highly sensitive PCR strategy for long DNA fragments». J. Gen. Virol. 94 (Pt 3): 524–33. doi:10.1099/vir.0.048157-0. PMID 23136368.
  9. Plantar 641, բաժին Warts, Plantar(անգլ.) EMedicine կայքում
  10. 10,0 10,1 «Understanding Plantar Warts». Health Plan of New York. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7-ին.
  11. «Clinical Knowledge Summaries: Previous version – Warts (including verrucas)» (PDF). National Health Service. January 2007. էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. Bacelieri R, Johnson SM (2005). «Cutaneous warts: an evidence-based approach to therapy». Am Fam Physician. 72 (4): 647–52. PMID 16127954. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  13. Kwok, Chun Shing; Gibbs, Sam; Bennett, Cathy; Holland, Richard; Abbott, Rachel (2012 թ․ սեպտեմբերի 12). «Topical treatments for cutaneous warts». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD001781. doi:10.1002/14651858.CD001781.pub3. ISSN 1469-493X. PMID 22972052.
  14. Cockayne S, Curran M, Denby G, Hashmi F, Hewitt C, Hicks K, Jayakody S, Kang'ombe A, McIntosh C, McLarnon N, Stamuli E, Thomas K, Turner G, Torgerson D, Watt I (2011). «EVerT: Cryotherapy versus salicylic acid for the treatment of verrucae--a randomised controlled trial». Health Technology Assessment (Winchester, England). 15 (32): 1–170. doi:10.3310/hta15320. PMID 21899812.
  15. Bhat, RM; Vidya, K; Kamath, G (June 2001). «Topical formic acid puncture technique for the treatment of common warts». International Journal of Dermatology. 40 (6): 415–9. doi:10.1046/j.1365-4362.2001.01242.x. PMID 11589750.
  16. Bacelieri R, Johnson SM (2005). «Cutaneous warts: An evidence-based approach to therapy». American Family Physician. 72 (4): 647–652. PMID 16127954.
  17. "Laser Surgery for Warts", webmd.com
  18. Kunnamo, Ilkka (2005). Evidence-based Medicine Guidelines. John Wiley and Sons. էջ 422. ISBN 978-0-470-01184-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներբանային գորտնուկ» հոդվածին։