Նատալյա Մորար
Նատալյա Մորար | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Հնչեշտ, Հնչեշտի շրջան |
Քաղաքացիություն | Մոլդովա |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Ամուսին | Ilya Barabanov? |
Natalia Morari Վիքիպահեստում |
Նատալյա Մորար (ռումիներեն՝ Natalia Morari, ռուս.՝ Наталья Григорьевна Морарь, հունվարի 12, 1984, Հնչեշտ, Հնչեշտի շրջան), մոլդովացի լրագրող։ Նա Ռուսաստանում մշտական բնակության իրավունք ուներ մինչև 2007 թվականի դեկտեմբեր, որից հետո արտաքսվել է` Ռուսաստանում կոռուպցիոն սկանդալի բացահայտման պատճառով[1][2]։ Ծնվել է Մոլդովայում։ 2002 թվականին տեղափոխվել է Ռուսաստան` սովորելու Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի բաժնում, որն ավարտել է 2007 թվականին։ Մորարը դիմել է Ռուսասատանի քաղաքացիություն ստանալու համար, որը պետք է ստանար 2008 թվականի ապրիլին[3], սակայն նրա դիմումը մերժվել է` ազգային անվտանգության հետ կապված պատճառներով[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալյա Մորարը ծնվել է 1984 թվականի հունվարի 12-ին, Կոտովսկում։ Սովորել է ռուսալեզու «Գաուդեամուս» լիցեյում, որն ավարտելուց հետո, 2002 թվականին տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան։ Համալսարանն ավարտել է գերազանցությամբ, 2007 թվականին[5]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Մորարը եղել է երիտադարդական «Դեմոկրատական այլընտրանք» շարժման հիմնադիրներից մեկը։ 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի օգոստոս նա աշխատել է «Բաց Ռուսաստան» հիմնադրամում որպես «Հանրային քաղաքականության դպրոց» ծրագրի համակարգող։ 2006 թվականի օգոստոսից եղել է «Այլ Ռուսաստան» կոալիցիայի մամուլի քարտուղար։
2007 թվականի փետրվարին սկսել է «Նովոյե վրեմյա» (ռուս.՝ Նոր ժամանակ) թերթի հետ համագործակցությունը` որպես ստաժոր, այդ ժամանակ էլ թողել է մասնակցությունը քաղաքական կազմակերպություններում, քանի որ «անթույլատրելի էր իր համար համարում լինել լրագրող և միաժամանակ մամուլի քարտուղար ինչ-որ քաղաքական կազմակերպություններում»։
2007 թ. հուլիսից դարձել է հաստիքային լրագրող։ Մորարը զբաղվել է ռուսաստանյան իշխանական վերնախավի հետ կապված կոռուպցիոն գործընթանցների և քաղաքական սպանությունների հետաքննությամբ։ 2007 թ. նոյեմբերին հրապարակել է մի քանի հոդված պետական ձեռնարկությունների անօրինական ֆինանսական գործունեության վերաբերյալ։
2007 թ. դեկտեմբերի 10-ին լույս է տեսել Մորարի հադվածը, որտեղ քննության էին առնվել ռուսաստանյան իշխանական «Միասնական Ռուսաստան» կողմից ֆինանսական ֆոնդերի միջոցով մյուս կուսակցություններին կախվածության մեջ գցելու և դրանով այդ կուսակցություններին մրցապայքարից հանելու դեպքերը[6]։
Դեկտեմբերի 16-ին Մորարը Իսրայելում մեկ շաբաթյա գործուղումից Ռուսաստան էր վերադառնում։ Դոմոդեդովո օդանավակայանում անձնագրի ստուգման ժամանակ նրան հայտարարել են, որ Անվտանգության դաշնային ծառայության որոշմամբ, նրա մուտքը Ռուսաստան արգելվում է[7]։ Նա պետք է մեկներ Քիշնև։
Մոլդովայում[խմբագրել | խմբագրել կոդը]
2008-2009 թվականներին գլխավորում էի «Think Moldova» հիմնադրամը։ Սեփական խոստովանությամբ[8] Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից հետո մասնակցել է 2009 թվականին կազմակերպված բողոքի ցույցերի կազմակերպմանը, որոնք հետագայում` ապրիրլի 7-ին, Քիշնևում վերածվել են զանգվածային անկարգությունների[9][10]։
Հետաքննություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի մայիսին Մորարը բացահայտել է փողերի լվացման` ավստրիական Ռայֆայզեն Ցենթրալբանկի և Պուտինի մի քանի բարձրաստիճան վարչակազմի պաշտոնյանների, այդ թվում` Անվտանգության դաշնային ծառայության փոխնախագահ Ալեքսանդր Բորտնիկովի գործերը[11]։ Ըստ նրա` Ռուսաստանի կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյա Անդրեյ Կոզլովը, սպանվել է այդ փոխանցումները բացահայտելու և գործում ներքաշված Diskont բանկի լիցենզիան չեղարկելու համար[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «New Times Staffer Non-Grata in Russia». Kommersant. 2007 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Journalist's Expulsion Remains a Mystery Արխիվացված 2008-02-17 Wayback Machine, Kommersant, December 18, 2007
- ↑ "Natalia Morar, jurnalista care a infuriat Kremlinul", in România Liberă, 21 December 2008
- ↑ "Morar to Be Held Accountable Under Constitution" Արխիվացված 2008-12-11 Wayback Machine, Kommersant, August 25, 2008
- ↑ ««Я свободна!»». The New Times. Ирена Лесневская. 2 апреля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Чёрная касса» Кремля
- ↑ Корреспондента New Times задержали в Домодедове. В Россию её не пускают
- ↑ Я не коммунист!
- ↑ МВД Молдавии: журналистка Наталья Морарь задержана как организатор акций протеста в Кишиневе // Newsru.com, 08 апреля 2009
- ↑ Задержанная в Кишиневе Морарь оказалась однофамилицей журналистки // Lenta.ru, 09 апреля 2009
- ↑ Чиновники уводят деньги на Запад. Արխիվացված 2008-05-17 Wayback Machine by Natalya Morar The New Times № 15 May 21, 2007 г.English translation Արխիվացված Մարտ 17, 2008 Wayback Machine
- ↑ Австрийская полиция может возбудить дело против ключевых чиновников Кремля, утверждает New Times NEWSru.com May 23, 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Մորար» հոդվածին։ |
|