Նավշիքան հողմերի հովտից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավշիքան հողմերի հովտից
風の谷のナウシカ
Ժանր արկածային, ֆանտաստիկա, դրամա, հետ-ապոկալիպտիկա
Երկիր Ճապոնիա
Թվական 1984
Լեզու ճապոներեն
Ռեժիսոր Հայաո Միյաձակի
description

Նավշիքան հողմերի հովտից (ճապ.՝ 風の谷のナウシカ, Քազենո թանինո Նաուշիքա) Հայաո Միյաձակիի համանուն մանգայի հիման վրա 1984 թվականին լույս տեսած հետ-ապոկալիպտիկ արկածային անիմե է։

Անիմեն պատմում է Հողմերի հովտի երիտասարդ արքայադստեր՝ Շիմամոթո-Նավշիքայի պատմությունը։ Նա ներքաշվում է Տոլմեքիայի հետ պատերազմի մեջ է ներքաշում։ Տոլմեքիան թագավորություն է, որ փորձում է հնագույն զենքի միջոցով ոչնչացնել մուտանտ միջատների ջունգլին։ Ու Նավշիքան պիտի կանգնեցնի նրանց։

Ֆիլմը Ճապոնիայում է հայտնվել 1984 թվականի մարտի 11-ին։ Համարվում է, որ այն Գիբլի ստուդիայի առաջնեկն է, քանի որ ստեղծվել է մինչև ստուդիայի բացումը։

Սյուժե[խմբագրել]

Հազար տարի է անցել մարդկային քաղաքակրթությունը ոչնչացրած Յոթօրյա Կրակից։ Ստեղծվել է մուտացված միջատներով տոքսիկ ջունգլին, ուր մարդկանց համար ամեն ինչ մահացու է։ Հողմերի հովիտը եզակի բնակավայրերից է։ Տեղի բնակիչներն հավատում են, որ «կապույտ հագած ու ոսկով շրջապատված» զինվորը մի օր կվերամիավորի իրենց ու բնությունը։

Նավշիքան, Հողմերի հովտի ճարպիկ, ուրախ ու խաղաղասեր արքայադուստրը, ընկերացել է Տոքսիկ Ջունգլիի հետ։ Նա հաճախ է այնտեղ լինում այնտեղ, հետազոտում տարածքն, շփվում միջատների, նույնիսկ հսկայական Օմի հետ, փորձում հասկանալ Տոքսիկ Ջունգլիի բնույթը ու անգամ գտնել մարդկանց ու աշխարհի հնարավոր փրկությունը։

Մի գիշեր, թրի վարպետ Յուպա-սամայի այցելության ժամանակ, Տոլմեքիայից մի ինքնաթիռ վթարի է ենթարկվում։ Նավշիքան փորձում է փրկել ուղևորին՝ Պեջիտի վիրավոր արքայադուստր Լասթելին։ Մահանալուց առաջ նա խնդրում է Նավշիքային ոչնչացնել բեռը՝ Յոթօրյա Կրակի պատճառ դարձած կենսաքիմիական զենքը։

Մինչ ինքնաթիռի վթարի ենթարկվելը, Ջունգլիի բնակիչ միջատները հարձակվել են նրա վրա։ Շուտով փլատակներից ճողոպրում է վիրավոր միջատ ու փորձում հարձակվել հովտի բնակիչների վրա, բայց Նավշիքան նրա հախից գալիս է ու ճանապարհում գյուղից։

Հաճորդ առավոտյան Տոլմեքիացիները, արքայադուստր Քուշանայի ու սպա Քուրոթովայի առաջնորդությամբ, ստրկացնում են Հովիտը, վերցնում Հսկա Մարտիկի սաղմն ու սպանում Նավշիքայի հորը։ Քուշանան ուզում է «աճեցնել» Հսկայական Մարտիկին ու վառել տոքսիկ ջունգլիները, անկախ նրանից, որ դա ճակատագրական հետևանքներ կունենա։

Հոր մահը արթնացնում է Նավշիքա-հրեշին, ու նա հասցնում է մի քանի Տոլմեքեցի զինվոր սպանել մինչև Յուպայի ժամանումը։

Քուշանան հայտարարում է, որ որոշել է հինգ պատանդների ու Նավշիքայի հետ Պետիջե մեկնել։ Մինչ մեկնումը, Նավշիքայի ուսուցիչը հայտնաբերում է արքայադստեր տոքսիկ ջունգլիների այգին։ Նավշիքայի շնորհիվ շատ բույսեր թունավոր չեն։ Այդուամենայնիվ, ջունգլիի հողը երկար ժամանակ մարդու պատճառով ոչնչանում է։

Քուշանան ու իր համախոհներն այդպես էլ մտածածը չեն իրականցնում, որովհետև Պեջիտեյի ճարպիկ բնակիչըսպանվելուց առաջ հասցնում է ինքնաթիռի թևը կոտրել։ Նրանք վթարի են ենթարկվում ու վայր են իջնում ջունգլիում, անմիջապես Օմի մոտ, ում հետ Նավշիքան լավ հարաբերությոնների մեջ էր։

Հողմերի Հովտի արքայադուստրը փորջւմ է փրկել Էսբելին՝ Պեջիտեի օդաչուին, ու Լաստելի երկվորյակ եղբայրներին, բայց վերջիններն արդեն խեղդվել էին ավազներում ու կնքել իրենց մահկանացուն ոչ-տոքսիկ հողում։ Նավշիքան հասկանում է, որ բույսերը մաքրում են հողն ու մաքուր ջուր արտադրում։

Նավշիքան ու Էսբելը վերադառնում են Պեջիտե, բայց միջատներն այն էլ են ոչնչացրել։ Փրկվածներն ինքնաթիռով վայրէջք են կատարել մի հայրթավայրում, հրահրել են արարածներին ոչնչացնել Տոլմեքիան։ Իրենց կայնքի հետագա ներխուժումները կանխատեսելով, նրանք գերում են Նավշիքային, իսկ Էսբելին նոկաուտում են։ Ավելի ուշ, Էսբելի և վերջինիս մոր օգնությամբ, Նավշիքային հաջողվում է պլաներով փախնել։ Ճանապարհին նա հանդիպում է Պեյիտեյի թիմին, ովքեր փորձում էին վիրավորված Օմի ձագուկի հետ հովիտ վերադառնալ։ Տոլմաքիանցիները տանկերը դեմքով դեպի Նավշիքան են շրջում, հետո նրանց դեմ դուրս է գալիս Հսկա մարտիկը, բայց տանկերը շատ թույլ են դուրս գալիս ու ժամանակից շուտ հասունացած մարտիկը քայքայվում է։

Նավշիքան ազատում է Օմի ձագուկին, ու ձագուկը սկսում է վստահել նրան։ Հետո արքայադստեր վարդագույն զգեստի վրա Օմի կապույտ արյունը կկաթի, ու հագուստն ամբողջովին կապույտ կդառնա։

Նրանք երկուսով կանգնում են ամբոխի դիմաց, բայց երկար չեն պահում իրենց դիրքերը։ Այնուամենայնիվ, ամբոխը շուտով հանգստանում է, իսկ Օմն իր ոսկե ելուստներով բուժում է Նավշիքային։ Նավշիքան արթնանում է ու միանգամից սկսում է պարել, իսկ շուրջն Օմերն են իրենց ոսկե ելուստներով։ Այսպիսով, Նավշիքայան «կապույտ հագած ու ոսկով շրջապատված» զինվորն է։

Վերջում կաճի նաև նոր ծառ, ինչը կնշանակի, որ աշխարհը փրկության հույս ունի։

Մանգա[խմբագրել]

Անիմեն ստեղծվել է Հայաո Միյաձակիի համանուն մանգայի հիման վրա, որը հեղինակից խլել է մոտ 12 տարի, չհաշված ընդմիջումները, որ պահանջել է Գիբլի ստուդիան այլ անիմենրի վրա աշխատելու համար։ Շարքը հրատարակվել է Թոկումա Շոտենի Animage ամսագրում։ Առաջին գլուխն հրատարակվել է 1982 թվականի փետրվարին, վերջինը՝ 1994 թվականի մարտին։ Միյաձակին հարմարեցրել է իր աշխատանքը ֆիլմի համար, որովհետև անիմեն ստեղծելու ժամանակ պատրաստ էին միայն առաջին 16 գլուխները։ Մանգան շարունակեց հրատարակվել մինչև 1995 թվականի հունվարի 5-ը՝ վերջին՝ 17-րդ գրքի հրատարակմամբ։

Մանգայի ստեղծման պատմությունը[խմբագրել]

Ամեն ինչ սկսվեց 80-ականների սկզբին, երբ Animage ամսագրի աշխատողները հանդիպեցին Միյաձակիի հետ` նրա մասին հոդված գրելու նպատակով։ Երիտասարդ ռեժիսորը նրանց ցույց տվեց մի շարք նկարներ, որոնց մեծ մասը հենց ֆիլմի նախագծերն էին։ Տոշիո Սուձուկին` Animage-ի հիմնադիրներից մեկը (և Գիբլի ստուդիայի ապագա նախագահը), միանգամից հետաքրքրվեց դրանցով։ Նա առաջարկեց Միյաձակիին մուլտիպլիկացիոն ստուդիաների աջակցությունը` իր նախագծերն իրականացնելու համար։

Առաջին մուլտիպլիկացիոն նախագիծը ներկայացվեց Տոկումա Շոտենին 1981 թ.-ի հուլիսին։ Այդ նախագիծը, որ շատ նման էր «Լապուտա Երկնային դղյակ»-ին, որտեղ ռոբոտները կառավարում են երկնքով սավառնող ամրոցը, ցավոք սրտի, մերժվեց։ Դրանից հետո Միյաձակին սցենար է գրում Յարայի` Հողմերի հովտի թագուհու և ավազե թրթուրների մասին։ Սակայն այս գործն էլ շատ նմանություններ ուներ Ֆրենկ Հերբերտի «Դյունա»-ի հետ, ինչի պատճառով կրկին մերժվեց։ Հենց Յարան հետագայում նախատիպ հանդիսացավ Նավշիքաայի համար։

Քանի որ մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար մոտ ապագայում ոչ մի հեռանկար չկար, Animage-ը առաջարկեց Միյաձակիին իրենց համար մի մանգա գրել։ Ռեժիսորը համաձայնեց, բայց պայմաններով.

1. Նա ամբողջությամբ ազատ էր պատմության համար թեմա ընտրելու հարցում; 2. Մուլտիպլիկացիայի ոլորտում աշխատանք գտնելու դեպքում նա դադարացնելու էր մանգայի վրա կատարող աշխատանքները; 3. Մանգան հիմք չէր հանդիսանա մուլտիպլիկացիոն նախագծի համար։

Animage-ի 1981 թվականի դեկտեմբերյան համարում ընթերցողները կարդացին, որ 2 ամսից հրատարակվելու է «Նավշիքաան հողմերի հովտից» վերնագրով մանգայի առաջին գլուխը։ Հայտարարության մեջ տեղ էր գտել Նավշիքաայի առաջին նկարը, որն առաջ երբեք չէր ցուցադրվել։ Այդ նկարում նա հրացան ուներ, հագուստը ծաղիկներով էր պատված, իսկ ուսից զինամթերքով տոպրակ էր կախված. դրանք բոլորն անհետացան այն ժամանակ, երբ սկսվեց մանգայի հրատարակությունը` էլ չասած կանաչ աչքերի ու հովարի բացակայության մասին։

Հայտարարության մեջ Միյաձակին ասում էր, որ առաջին հատվածը դեռ ավարտված չէ, այդ պատճառով չի կարելի ասել, թե իրադարձություններն ինչ շրջադարձ կունենան, բայց ինքը զգում է, որ Animage-ը վտանգավոր գործ է ձեռնարկել։ Միյաձակին խոստովանում էր, որ մի ժամանակ ինքը ցանկանում էր մանգակա դառնալ, և այդ մղումը նրան հասցրել է մի տեսակ հիասթափության, բայց այս անգամ նա որոշել է մի պատմություն հորինել, որի առաջ քաշած խնդիրներն իսկապես իրեն կհուզեն։

«Նավշիքաա»-ի ստեղծումն ի սկզբանե եղել է պարզապես ժամանակավոր աշխատանք։ Նրա խոսքերով` ինքը գրում էր մանգա, որովհետև աշխատանք չուներ, և պատրաստ է դրանից հրաժարվել, եթե աշխատանք գտնի անիմացիայի ոլորտում։ Ճակատագրի հեգնանքով հենց «Նավշիքաա»-ի հիման վրա ֆիլմ նկարահանելու համար ռեժիսորը առաջին անգամ դադար տվեց մանգան գրելու գործում։ Դրանից հետո նա շարունակում էր աշխատել մանգայի վրա երկարաժամկետ դադարներով, որոնց ժամանակ նա նկարահանում էր իր լիամետրաժ ֆիլմերը։ Մի անգամ Միյաձակին անգամ ջնջեց մի քանի գլուխ հրատարակելուց անմիջապես առաջ, որովհետև գոհ չէր դրանցից։ Ամսագիրը այդ ժամանակ ստիպված եղավ տեղադրել միայն այդ գլուխների ամփոփ տարբերակը։

Ահա այսպես, ծրագրված 13 տարիների փոխարեն Միյաձակին կատարեց միայն գործի կեսը։ Հետագայում նա խոստովանեց, որ այդ մանգան իր համար ծանր բեռ էր, և լավ կլիներ, եթե հնարավորություն ունենար աշխատել միանգամից 2 ֆիլմերի վրա։ Ավելին, ռեժիսորը հորինում էր սյուժեն նկարելու ընթացքում. դա նրա համար էլ մի զարմանալի աշխատանք էր, երբ նա ամեն պահի կարող էր ամեն ինչ թողնել, երբ գրում էր` չմտածելով արդյունքի մասին։ Միգուցե հենց այդ պատճառով, որ նա այդ մանգային չափից լուրջ չէր վերաբերվում, այն այդպիսի հաջողություն ունեցավ։

Այնուամենայնիվ, տարիների ընթացքում Միյաձակիի մանգան չմոռացվեց և չկորսվեց պատմության հորձանուտում։ Դրա պատճառներից մեկն այն էր, որ մանգան անիմեից բավականին տարբերվում է։ Մանգան կարդալիս մենք հնարավորություն ենք ստանում զարգացնել այն գաղափարներն ու մտքերը, որ Միյաձակին չկարողացավ տեղավորել ֆիլմի շրջանակներում։

59 գլուխների ստեղծման ամբողջ շրջանում Ճապոնիայում տարբեր իրադարձություններ տեղի ունեցան, որոնցից մի քանիսի, ինչպիսիք են պատերազմը Հարավսլավիայում, սովետական բլոկի քանդվելը կամ պատերազմը Պարսից ծոցում մեծապես ազդեցին թե' Միյաձակիի, թե' մանգայի սյուժեի վրա։ Մանգայի ավարտը համընկնում է հեղինակի կյանքի շրջադարձային դեպքի հետ. նա ամբողջովին հրաժարվեց մարքսիստական գաղափարներից։ Նրա խոսքերով` հենց Նավշիքաայի վրա տարած աշխատանքի պատճառով էլ հասկացավ, որ սխալ էր։

Այդ պատճառով, երբ Միյաձակին համեմատում էր մանգան ծանր բեռի հետ, միգուցե դա ավելին էր, քան պարզապես հոգեբանական բեռը։ Նավշիքաան անձնական տառապանքի արդյունք է, որ արտացոլում է հեղինակի մտավոր և էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը, նրա մտքի զարգացումը։

Այլ ստեղծագործությունների ազդեցությունը[խմբագրել]

Նավշիքաայի կերպարի և նրա աշխարհի ստեղծման ակունքները գնում են հեղինակի մանկություն։ Փոքր տարիքում Միյաձակին կարդում է ճապոնական ազգային մի հեքիաթ արքայադստեր մասին, ով սիրում էր միջատներին (Mushi Mezuru Himegimi)։ Շատ տարիներ անց հունական դիցաբանական բառարանը թերթելիս նա հանդիպում է փյունիկյան արքայադուստր Նավշիքաայի անվանը, ում փրկում է Ոդիսևսը։ Այդ բարի, նրբազգաց և կենսուրախ աղջկա կերպարը միաձուլվում է ճապոնացի հերոսուհու հետ, ով դառնալու էր Միյաձակիի փոքրիկ թագավորության արքայադուստրը։

Էկոհամակարգը, որը ռեժիսորն այդքան սիրում էր և ուսումնասիրում մեծ նպատակասլացությամբ և կրքով, հիմնված է գիտական և պատմական աշխատությունների վրա, որոնք երիտասարդ Միյաձակին փնտրում և ուսումնասիրում էր երկար տարիներ շարունակ։ Այս կերպ նաև Հողմերի Հովտի թագավորությունը, նրա քաղաքական և սոցիալական կառուցվածքը վերցված են տարբեր աշխատություններից։ Դրանցից մի քանիսը, որ մեծ ազդեցություն են ունեցել Նավշիքաայի ստեղծման վրա, Սասկե Նակաոյի «Բուսաբուծության և անասնապահության ծագումը», Պոլ Կարելի «Բարբարոսսա օպերացիան», Ակիրա Միյավակիի «Բույսերը և մարդիկ», Հուլիոս Կեսարի «Գալլերի պատերազմը» և այլ ստեղծագործություններ են։

Այսպիսով, «Նավշիքաան հողմերի հովտից» ավելի ակտիվ սկսեց անդրադառնալ աշխարհի և շրջակա միջավայրի պաշտպանությանը, քան դրա ստեղծման համար ոգեշնչում հանդիսացած հունական և ճապոնական մի շարք ստեղծագործությունները։

Շրջակա միջավայրի պաշտպանությանն անդրադարձող նմանատիպ ստեղծագործություններ են նաև Բրայան Օլդիսսի «Ջերմոցը» (1962) և Ֆրենկ Հերբերտի «Դյունան» (1965), որոնք Միյաձակին կարդացել և որոնցից մեծապես ազդվել է։ Եթե վերցնենք «Ջերմոցն» ու «Նավշիքաան», ապա դրանք 2 տարբեր պատմություններ են, սակայն զուգահեռներն ակնհայտ են։ Երկուսն էլ նկարագրում են երկրի մասին, որն ապագայում գրավում են կյանքի էկզոտիկ ձևերով բնակեցված հսկայական անտառները, և որտեղ մարդկության գոյությունը, թվում է, ժամանակավոր վրիպակ է։ Երկու ստեղծագործություններում էլ խոսքը գնում է անկեղծությունների մասին, որ մարդկանց առաջ բացում են երկրի վրա ապրող գիտակից արարածները («Ջերմոցում» դա Մորելն է, իսկ «Նավշիքաա»-ում` Օմյուն)։ Համաձայն Միյաձակիի աշխարհընկալման` այս անկեղծությունների բովանդակությունն այնքան էական չէ, որքան այն հնարավորությունները, որ դրանք տալիս են։ Մորելն ինքը կործանարար կերպար էր, բայց նրա ուսմունքը և փիլիսոփայությունը հիմնարար են Գրենի վերջնական վիճակի համար. մի ազատասեր հերոսի, ով իր բախտն իր ձեռքն է վերցնում։ Նավշիքաայի ոտքի կանգնելը ոչ պակաս աղդեցիկ էր. Օմյուի հետ նրա ընդհանրությունը դարձնում է նրան գիտական հետազոտությունների «մանվածք» և հոգևոր մեսիա։

Նավշիքաան նման է նաև «Դյունա»-ին, որովհետև երկուսն էլ երևակայական մեսիաներ են, չնայած, Նավշիքաան, ի տարբերություն Փոլ Աթրեյդի, երբեք չի ընդունում իր կարգավիճակը։ Կարելի է նաև նմանություն գտնել Էբերի ավազե թրթուրների և Օմյուի ահռելի միջատների միջև, որոնք երկուսն էլ պատմության կարևոր և հրեշային կերպարներն են։ Այս տեսակետը հաստատել է հենց ինքը` Միյաձակին. Նա նշել է, որ մասնակիորեն «Օմյու» անունը վերցրել է «Դյունա»-ի «ավազային թրթուրներ» բառակապակցության ճապոնական տարբերակից` «Սանդո Վաամո (կամ Ուոմու)»։