Նայջելի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նայջելի արկածները
The Fortunes of Nigel
Գրքի առաջին հրատարակությունը
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրՊատմական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՈւևերլիի
ՆախորդԾովահենը
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ՀրատարակիչConstable & Robinson
Հրատարակման տարեթիվ1822 թվականի մայիսի 29

Նայջելի արկածները (անգլ.՝ The Fortunes of Nigel), պատմական վեպ գրված Վալտեր Սքոթի կողմից՝ հրատարակված 1822 թվականին։ Գործողությունները կատարվում են Անգլիայում՝ Հակոբ Ա թագավորի օրոք։

Ժամանակակից քննադատների կողմից նշված կարծիքները տարաբնույթ էին։ Literary Gazette, Blackwood’s Magazine պարբերականները վեպի մասին խոսել են դրական։ Լեդի Հերմիոնին քննադատները որակել են որպես ապօրինի կերպար[1]։ The Examiner և The Gentleman's Magazine պարբերականները գիքն համարել են թույլ՝ նշելով դրա ամբողջականության բացակայությունը[1][2]։ Բայցևայնպես վաճառքը բավականին հաջող ընթացավ։ Ըստ Վալտեր Սքոթի հրատարակիչ Արչիբալդ Կոնստեբլայի հաղորդման՝ գրքի առաջին 7 հազար օրինակները Լոնդոնում վաճառվել են հենց տպագրության առավոտյան. գնորդները գիրքը կարդում էին հենց փողոցներում[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը «Ծովահեն» վեպը ավարտելուց հետո՝ 1821 թվականի հոկտեմբերին անմիջապես սկսում է այս գրքի վրա աշխատել[1]։ Գրքի առաջաբանում գրված է.

Նրանից հետո, երբ «Էդինբուրգյան բանտ» գրքում ինձ հաջողվեց ընթերցողների շրջանում առաջացնել մեծ հետաքրքրություն կնոջ ճակատագրի մասին, որը զրկված էր արժանապատվությունից, ես գայթակղվեցի և որոշեցի իմ նոր վեպում ընտրել այնպիսի հերոսներ, որոնք նման են նախորդ վեպիս հերոսներին։
- Վալտեր Սքոթ

Առաջին հատորն ավարտել է Սուրբծննդյան տոների նախօրեին։ 1822 թվականի մարտին վեպը գործնականորեն ավարտված էր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Fortunes of Nigel» (անգլերեն). Edinburgh University Library. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. The Gentleman's Magazine, and Historical Chronicle, Volume 92

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]