Լեգենդ Մոնտրոզի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեգենդ Մոնտրոզի մասին
անգլ.՝ A Legend of Montrose
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուշոտլանդերեն և անգլերեն
Կերպար(ներ)Ջեդեդիա Քլեյշբոթամ
ՇարքՊանդոկապանի պատմվածքներ
ՆախորդԼամեմուրյան հարսնացուն
Երկիր Շոտլանդիա
ՀրատարակիչConstable & Robinson
Հրատարակման տարեթիվ1819

«Լեգենդ Մոնտրոզի մասին» (անգլ.՝ A Legend of Montrose), Վալտեր Սքոթի պատմական վեպերից մեկը՝ հրապարակված 1819 թվականին «Լամեմուրյան հարսնացուն» ստեղծագործության հետ միասին։ Պատկանում է «Պատմվածքներ պանդոկապանի մասին» շարքին։ Վեպը պատմում է Մոնտրոզի ապստամբության մասին, որը եղել է 1645 թվականին ընդդեմ անգլիական և շոտլանդական խորհրդարանների, ինչպես նաև շոտլանդացի լեռնցիների մասին, որոնք պայքարում էին ընդդեմ անգլիական խորթ տիրապետության։

«Լեգենդ Մոնտրոզի մասին» ստեղծագործությունն ի տարբերություն «Լամեմուրյան հարսնացուն»-ի շատ ավելի քիչ է ենթարկվել քննադատության. ցայսօր էլ վեպը մնում է ստվերում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լամերմուրյան հարսնացուն» վեպը հեղինակի կողմից ավարտին է հասցվել 1819 թվականի ապրիլի կեսերին իսկ «Լեգենդ Մոնտրոզի մասին» վեպը, հիվանդությունից դեռևս չապաքինված Սքոթը, ամբողջովին ավարտել է հունիսի 3-ին[1]։ Նա ձեռագիր վեպի մեծ մասը թելադրել է Ջոն Բալլանտայնին և նրա գործակալ Լեյդլին։ Հավանաբար սցենարը կանխավ էր մտածված։ Արչիբալդ Քոնսթեբլին ուղղված նամակում, որը գրվել է 1818 թվականի հուլիսի 15-ին, հիշատակվում է, որ Սքոթը ցանկացել է Մոնտրոզի ճանապարհորդության մասին գրել, երբ դեռևս գրվում էր նրա «Էդինբուրգյան բանտ» ստեղծագործությունը[1]։ Սկզբնական շրջանում վեպը կոչվում էր «Լեգենդ Մոնտրոզի պատերազմների մասին» (անգլ.՝ A Legend of the Wars of Montrose), սակայն հրատարակիչները չընդունեցին այդ վերնագիրը և Սքոթը համաձայնեց փոփոխել այն և կոչվեց «Լեգենդ Մոնտրոզի մասին», չնայած որ Մոնտրոզը վեպի գլխավոր գործող անձը չէ[1]։ Որոշ ժամանակակից հրատարակություններում վեպը վերանվանվել է հեղինակի կողմից առաջարկված վերնագրով[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «A Legend of Montrose (Tales of My Landlord, Third Series)» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. «A Legend of the Wars of Montrose (The Waverley Novels). Columbia University Press (1999)» (անգլերեն). Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «A Legend of the Wars of Montrose (The Waverley Novels). University Press (1996)» (անգլերեն). Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]