Նայջելա Լոուսոն
Նայջելա Լոուսոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1960[1][2][3] (64 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Լեդի Մարգարետ Հոլ, Վեսմինստերի դպրոց, Գոդոլֆին և Լատիմեր դպրոց և Queen's Gate School? |
Մասնագիտություն | լրագրող, հեռուստահաղորդավարուհի և գրող |
Ամուսին | Չարլզ Սաատչի[5] և Ջոն Դայմոնդ[6] |
Ծնողներ | հայր՝ Նայջել Լոուսոն[2], մայր՝ Վանեսա Սալմոն[7][2] |
Զբաղեցրած պաշտոններ | Booker Prize judge? |
Երեխաներ | Քոզիմա Դայմոնդ[2] և Բրունո Դայմոնդ[2] |
Կայք | nigella.com |
Nigella Lawson Վիքիպահեստում |
Նայջելա Լոուսոն (անգլ.՝ Nigella Lucy Lawson հունվարի 6, 1960[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի լրագրող, հեռուստահաղորդավար, խմբագիր, ռեստորանային քննադատ և խոհարարական գրքերի հեղինակ[8]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նայջելա Լոուսոնն ավարտել է Օքսֆորդի համալսարանի բանասիրության ֆակուլտետը, որից հետո նա սկսել է գրել գրական ստեղծագործությունների գրախոսություններ և դարձել ռեստորանային քննադատ։ 1986 թվականից աշխատել է որպես գրական խմբագիր «Կիրակնօրյա ժամանակ» (անգլ.՝ The Sunday Times) թերթում և միաժամանակ դարձել է արտահաստիքային լրագրող՝ համագործակցելով բազմաթիվ ամսագրերի և թերթերի հետ։
Մանկուց հետաքրքրվելով խոհարարությամբ։ 1998 թվականին հրատարակել է իր առաջին խոհարարական գիրքը՝ «Ինչպես ուտել» (անգլ.՝ How to Eat), որը վաճառվել է 300 հազար օրինակով և դարձել բեսթսելլեր։ 2000 թվականին Նայջելան հրատարակել է նմանատիպ թեմայով երկրորդ գիրքը՝ «Ինչպես դառնալ տնային աստվածուհի» (անգլ.՝ How to Be a Domestic Goddess), որի համար նա արժանացել է բրիտանական «Տարվա գիրք» մրցանակին[9]։
1999 թվականից Նայջելա Լոուսոնը վարել է «Նայջելայի պատառներ» (անգլ.՝ Nigella Bites) խոհարարական շոուն «Շանել 4» (անգլ.՝ Channel 4) ալիքով։ Նրա գործունեությունում եղել են նաև մրցանակակիր այլ հեռուստածրագրեր։ 2007 թվականից դարձել է խոհանոցային իրերի ապրանքանիշի սեփականատեր[10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին Նայջելան ամուսնացել է լրագրող և հեռուստահաղորդավար Ջոն Դայմոնդի հետ։ 1997 թվականին Ջոնի մոտ ախտորոշվել է կոկորդի քաղցկեղ, և 2001 թվականին նա մահացել է։ Նայջելան առաջին ամուսնուց ունի երկու երեխա՝ Քոզիմա և Բրունո։ 2003 թվականին Նայջելան ամուսնացել է երկրորդ անգամ և ապրում է Լոնդոնում՝ ամուսնու՝ Չարլզ Սաատչիի և երեխաների հետ[11]։
Համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Նայջելա Լոուսոնը հայտարարել է, որ իր սեփական ունեցվածքը 15 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Այդ ժամանակ նրա ամուսնու՝ Չարլզ Սաատչիի ունեցվածքը կազմել է 100 միլիոն ֆունտ ստերլինգ[12]։
Նայջելա Լոուսոնն, ով իր կարողությունը վաստակել է հեռուստատեսային շոու վարելով և խոհարարական մի քանի գրքեր թողարկելով, իր երկու երեխաներին զրկել է ժառանգությունից։
Իմ երեխաներն ինձանից ֆինանսական օգնություն չեն ստանա։ Սեփական աշխատանքով հաց վաստակելու անհրաժեշտության բացակայությունը քայքայում է մարդկանց[12] - Նայջելա Լոուսոն
Բնօրինակ տեքստ (անգլ.)
I am determined that my children should have no financial security. It ruins people not having to earn money. |
Սակայն, այս խոսքերը բրիտանական հասարակության մեջ քննադատության են արժանացել, քանի որ իր աշխատած առաջին գումարները նա դիզայներական հագուստ, այլ ոչ թե հաց գնելու համար է ծախսել։
Նայջելան մեծացել է ապահովված ընտանիքում և ոչնչի կարիք չի ունեցել[13]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 Nigella Lawson Bio
- ↑ Charles Saatchi in Person Page
- ↑ Hon. Nigella Lucy Lawson
- ↑ 7,0 7,1 7,2 Nigella Lawson: A sweet and sour life — 1922.
- ↑ «О пользе вегетарианства». forum.pravda.com.ua. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին. (ռուս.)
- ↑ «Лоусон Найджела». knigosfera.com.ua. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ЛЕНА МАЗУР» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Nigella Lawson Bio». Cooking Channel (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 12,0 12,1 «Nigella Lawson's poor little rich kids - Telegraph». web.archive.org. 2008 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Հարուստներ, ովքեր իրենց որդիներին առանց ժառանգության են թողել (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սթինգը ժառանգություն չի թողնի իր երեխաներին(չաշխատող հղում)
- «The home of Nigella online». Nigella.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
{{cite web}}
: Text "Nigella Lawson" ignored (օգնություն) - «Nigella Lawson recipes». BBC Food (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
- «Найджела Лоусон (Nigella Lawson) - рецепты с фото». grandkulinar.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
- Svoboda, Martin. «Лоусон, Найджела самые новые цитаты (22 цитат, страница 2)». Ru.citaty.net (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
{{cite web}}
: Text "Цитаты известных личностей" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայջելա Լոուսոն» հոդվածին։ |
|