Նամակ կարդացող կինը` կապույտով (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամակ կարդացող կինը` կապույտով
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1664
բարձրություն46,6 սանտիմետր
լայնություն39,1 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՊետական թանգարան[3]
հավաքածուՊետական թանգարան[1] և Ամստերդամի պատմական թանգարան[4]
սեփականատերԱմստերդամ և Adriaan van der Hoop?
https://www.wga.hu/html/v/vermeer/03a/18woman1.html կայք
Ծանոթագրություններ
 Woman Reading a Letter by Johannes Vermeer Վիքիպահեստում

«Նամակ կարդացող կինը` կապույտով» (հոլ.՝ Brieflezende vrouw in het blauw), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1663-ից 1664 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 46.6 × 39.1 սմ։ «Նամակ կարդացող կինը` կապույտով» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ռեյկսմյուզեումում[5] (Ամստերդամ, Նիդերլանդներ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նամակ կարդացող կինը` կապույտով» ստեղծագործության կենտրոնական կերպարը կապույտ հանդերձանքով կին է։ վերջինս ձեռքերով նամակ է պահել և ընթերցում է։ Կինը կանգնած է պատուհանի դիմաց, որի միայն լույսն է երևում։ Յան Վերմեերը գլխավոր հերոսուհուն կարծես թե հղի է պատկերել, բայց դա միանշանակ չէ. շատ հետազոտողների կարծիքով այդ հանդերձանքը համապատասխանել է ժամանակաշրջանի նորաձևությանը և հղիության տպավորություն է ստեղծել[6]։ Նամակի բովանդակության մասին փորձել են գուշակել նկարի կոմպոզիցիայի էլեմենտներից։ Օրինակի համար, պատին փակցրած է Հոլանդիայի մեծադիր քարտեզը կարող էր նշանակել, որ կինը նամակը ստացել է աստանդական ամուսնուց[7]։ Հազիվ նկատելի մարգարիտներով փոքրիկ պարկը, որը պատկերված է սեղանին, կարող էր նշանակել նամակ սիրեկանից, քանի որ այդ ժամանակահատվածում մարգարիտները խորհրդանշում էին փառամոլություն[8]։

«Նամակ կարդացող կինը` կապույտով» կտավը տարբերվում է Վերմեերի մյուս ստեղծագործոևթյուններից նրանով, որ ինտերիերում չափազանց քիչ դետալներ կան՝ պատերի անկյուններ, առաստաղ, պատուհան և այլն։

Այսօր կտավը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամի պետական թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/24907
  2. 2,0 2,1 http://europeana.eu/portal/record//90402/SK_C_251.html
  3. https://www.rijksmuseum.nl/nl/collectie/SK-C-251
  4. http://europeana.eu/portal/record//2021608/dispatcher_aspx_action_search_database_ChoiceCollect_search_priref_38783.html
  5. Barker, Emma; Nick Webb; Kim Woods (1999). The changing status of the artist. Yale University Press. էջ 194. ISBN 978-0-300-07742-1. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  6. Snow, Edward A. (1994). A study of Vermeer. University of California Press. էջ 168. ISBN 978-0-520-07132-2. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  7. White, James Boyd (2003 թ․ ապրիլի 1). The Edge of Meaning. University of Chicago Press. էջ 265. ISBN 978-0-226-89480-5. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  8. Schneider, Norbert (2000 թ․ մայիսի 17). Vermeer, 1632-1675: veiled emotions. Taschen. էջ 49. ISBN 978-3-8228-6323-7. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամակ կարդացող կինը` կապույտով (նկար)» հոդվածին։