Նաիրա Հակոբյան (դաշնակահարուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նաիրա Հակոբյան
Ծնվել էմայիսի 7, 1967(1967-05-07) (56 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Նաիրա Սարգսի Հակոբյան (մայիսի 7, 1967(1967-05-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրա Հակոբյանը ծնվել է 1967 թվականի մայիսի 7-ին Երևանում։ 1985 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (դասատու՝ Ն. Ահարոնյան), 1990 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիան (Աննա Ամբակումյանի դասարան), իսկ 1998 թվականին՝ ասպիրանտուրան։

1990 թվականին սկսել է հանդես գալ որպես կոնցերտմայստեր։

1999 թվականին սկսել է դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայում (դոցենտ՝ 2015-ից)։

Ելույթներ է ունեցել Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում (Նովոսիբիրսկ), Վիեննայում և այլուր։

Հեղինակել է ուսումնամեթոդական հոդվածներ («Ա. Ն. Սկրյաբին. Ստեղծագործական ուղու սկիզբը։ Առաջին երեք սոնատները», «Երգիչ-կատարողի կայացման որոշ տեսակները» և այլն)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է «Լավագույն կոնցերտմայստեր» մրցանակի (մեներգիչների Ա. Իսահակյանի անվան (1995), Տ. Սազանդարյանի անվան (2006), Տ. Սազանդարյանի և Պ. Լիսիցյանի անվան (2011), միջազգային Դելփյան խաղեր (Ղազախստան, 2012)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։