Յունուս Էմրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յունուս Էմրե
Ծնվել էենթդ․ 1241[1]
ԾննդավայրՓոքր Ասիա, Թուրքիա
Վախճանվել էենթդ․ 1321[1]
Վախճանի վայրԱնատոլիա, Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և Միստիկա
Լեզուօսմաներեն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
 Yunus Emre Վիքիպահեստում

Յունուս Էմրե (թուրքերեն՝ Yunus Emre, ենթդ․ 1241[1], Փոքր Ասիա, Թուրքիա - ենթդ․ 1321[1], Անատոլիա, Բյուզանդական կայսրություն), թյուրք բանաստեղծ, սուֆիզմի հետևորդ։ Մեծ ազդեցություն է ունեցել թուրքական գրականության վրա[2]։ 1991 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր «Յունուս Էմրեի համաշխարհային տարի»[3]։

Համարվում է թուրքական քնարերգության հիմնադիրներից մեկը։ Նրա ամենահայտնի արտահայտություններից է «Sevelim ve sevilelim» արտահայտությունը, որը թուրքերենից թարգմանած նշանակում է «Եկեք սիրենք և լինենք սիրված»։ Նրա աշխատությունների լեզուն մոտ է եղել Կենտրոնական և Արևմտյան Անատոլիայի բնակչության առօրյա խոսակցական լեզվին[4]։

Ահմեդ Յասավիի և Սուլթան Վելեդի հետ միասին առաջին անգամ խոսակցական թյուրքերենը սկսել է կիրառել քնարերգության մեջ, այլ ոչ թե պարսկերենը կամ արաբերենը։

Բացի թյուրքերենից, ստեղծագործել է նաև արաբերենով և պարսկերենով։

Քուլա քաղաքից ոչ շատ հեռու գտնվում է Յունուս Էմրեի դամբարանը։ 1946 թվականին Յունուս Էմրեի բառերի հիման վրա ճառ է գրել Ահմեդ Ադնան Սայգունը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին նկարահանվել է «Յունուս Էմրե. սիրո ձայնը» ֆիլմը (թուրքերեն՝ Yunus Emre — Aşkın Sesi)[5], որտեղ գլխավոր դերում հանդես է եկել թուրք հայտնի դերասան Դեվրիմ Էվինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. «Encyclopædia Britannica (2007)». Britannica.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. Halman, Talat (2007). Rapture and Revolution. Syracusa University Press, Crescent Hill Publications. էջեր 316.
  4. Edouard Roditi. "Western and Eastern Themes in the Poetry of Yunus Emre", Journal of Comparative Poetics, No. 5, The Mystical Dimension in Literature (Spring, 1985), p. 27
  5. О жизни турецкого поэта Юнуса Эмре снимут кинофильм

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յունուս Էմրեի բանաստեղծությունները և թարգմանությունները աշպարհի տարբեր լեզուներով [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յունուս Էմրե» հոդվածին։