Սոլդատովա Յուլյա Նիկոլաևնա (ռուս.՝ Юлия Николаевна Солдатова, մայիսի 17, 1981(1981-05-17), Մոսկվա, ԽՍՀՄ), Ռուսաստանի և Բելառուսի գեղասահորդուհի, ով հանդես է եկել որպես գեղասահորդ-մենապարուհի։ 1999թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 1999 թվականի աշխարհի չեմպիոնատի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի չեմպիոնատների բազմակի մրցանակակիր (1998, 1999, 2000 թթ.), Բելառուսի կրկնակի չեմպիոնուհի (2001, 2002թվականներ), 1998թվականին պատանիների միջև աշխարհի չեմպիոնուհի, 1997-1998 թվականներին պատանիների մեջ գեղասահքի գրան-պրի եզրափակչում հաղթող։
Յուլյան սկսեց հանդես գալ Բելառուսի ազգային հավաքականի կողմից՝ դժգոհություններ ունենալով ազգային ֆեդերացիայի գործողություններից, որը հրաժարվել էր նրան հայտագրել 2000 թվականի Աշխարհի գավաթի առաջնության համար։ Ավելի ուշ պնդում էր, որ փոխել է իր սպորտային քաղաքացիությունը այն ժամանակվա մարզիչ Ելենա Չայկովսկայայի ճնշման ներքո[2]։ Սակայն հաջողության հասնել հնարավոր չեղավ. 2002թվականինՍոլթ Լեյք Սիթիում կայացած օլիմպիական խաղերում նա զբաղեցրեց ընդամենը 18-րդ տեղը։
2002թվականիօգոստոսին Յուլյա Սոլդատովան վերչադարձավ Մարինա և Վիկտոր Կուդրյավցովների մոտ։ Ռուսաստանի «դրոշի տակ » վերադառնալուց հետո չմշկասահորդների միջազգային խորհրդի կանոնների համաձայն նա չէր կարող մրցումներում ներկայացնել երկիրը, չնայած որ 2004թվականին Ռուսաստանի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։ Արգելքը հանվեց 2004-2005թվականներին, սակայն վնասվածքները թույլ չտվեցին նրան շարունակել մարզվել[3]։ Այժմ աշխատում է որպես գեղասահքի մարզիչ։