Յորդի Կրոյֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յորդի Կրոյֆ
հոլ.՝ Jordi Cruyff
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1974(1974-02-09)[1][2][3][…] (50 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Յոհան Յորդի Կրոյֆ (հոլ.՝ Johan Jordi Cruijff, փետրվարի 9, 1974(1974-02-09)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Յոհան Կրոյֆի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3-ամյա Յորդին (աջից) հոր և մոր հետ 1977 թվականին

1992-2010 թվականին հանդես է եկել պրոֆեսիոնալ մակարդակում։ Նա «Բարսելոնա» ակումբի սան է, որի կազմում 1970 թվականին խաղացել էր հայրը։ 1994 թվականին նորամուտ է ունեցել «կապտանռնագույնների» հիմնական կազմում, երբ թիմին մարզել է Յոհան Կրոյֆը։ Առաջին մրցաշրջանում դարձել է «Բարսա» ակումբի ռմբարկուներից մեկը։ 1996-2000 թվականին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում, որի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն և երկու անգամ՝ երկրի սուպերգավաթի գավաթակիր։ Սակայն անգլիական ակումբում ավելի հազվադեպ է խաղացել, քան «Բարսելոնա» ակումբում (հիմնականում վնասվածքների պատճառով)։ 1999 թվականին վարձակալության է մեկնել «Սելտա Վիգո» ակումբ[4]։

Յորդի Կրոյֆի կարիերայի ամենահաջող փուլերից մեկը Իսպանիայի «Դեպորտիվո Ալավես» ակումբի կազմում ելույթներն էին։ Թիմը, որի լավագույն արդյունքը 1999/2000 թվականի մրցաշրջանի առաջնությունում վեցերորդ տեղն էր, 2001 թվականին կարողացել է հասնել մինչև ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա։ Եզրափակչում իսպանական թիմը լրացուցիչ ժամանակում 4։ 5 հաշվով պարտվել է անգլիական «Լիվերպուլ» ակումբին։ 89-րդ րոպեին Կրոյֆի գոլը հաշիվը դարձրել է 4։ 4, որի շնորհիվ անցկացվել է օվերթայմ։ Իսպանիայի առաջնությունում Կրոյֆը վերջին մրցաշրջանն անցկացրել է «Էսպանյոլ» ակումբում, որից հետո հանդես է եկել «Մետալուրգ Դոնեցկ» և Մալթայի «Վալետտա» ակումբներում։ 2010 թվականին խաղացողի կարիերան ավարտվել է։ 1996 թվականին խաղացել է Նիդերլանդների հավաքականի կազմում։ Ակումբի կազմում էլ մասնակցել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996-ին[5]։

Իր վերջին մրցաշրջանում Կրոյֆը որպես ֆուտբոլիստ «Վալլետա»-ում խաղը սկսել է համատեղել գլխավոր մարզչի օգնականի պաշտոնի հետ։ Այնուհետև մինչև 2017 թվականը աշխատել է որպես Լառնակայի մարզական միության տնօրեն և Թել Ավիվի «Մակաբի» ակումբի սպորտային տնօրեն։ Երկու անգամ՝ 2015 և 2017 թվականներին, ստանձնել է «Մակաբի» ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները։ 2018/19 թվականի մրցաշրջանում մարզել է Չինաստանի «Չունցին Լիֆան» ակումբին։ 2020 թվականի հունվարի 3-ին գլխավորել է Էկվադորի հավաքականը, սակայն COVID-19 համավարակի պատճառով թիմի հետ չի հասցրել անցկացնել ոչ մի մարզում։ Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության բազմաթիվ փոփոխություններից հետո հուլիսի 23-ին լքել է պաշտոնը և օգոստոսի 14-ին գլխավորել չինական մեկ այլ թիմ՝ «Շենչզեն»-ը։ 2021 թվականին հունիսի 2-ին «Բարսելոնա» ակումբը հայտարարել է մարզական խորհրդականի պաշտոնում նշանակվելու մասին[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա»

«Մանչեստեր Յունայթեդ»

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մակաբի» (Թել Ավիվ)

  • Տոտո գավաթի գավաթակիր՝ 2017/18[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Jordi Cruyff». bdfutbol.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  5. «National football team player Jordi Cruijff». eu-football.info (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  6. «Jordi Cruyff to join the football area of the Club as of August 1». fcbarcelona.com (անգլերեն). 2021 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  7. «Supercopa 1994». linguasport.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  8. «גביע הטוטו ליגת העל מחזור 3». football.org.il (եբրայերեն). 2017 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորդի Կրոյֆ» հոդվածին։