Յասուշի Ակիմոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յասուշի Ակիմոտո
ճապ.՝ 秋元 康
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1958(1958-05-02)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՄեգուրո, Տոկիո, Ճապոնիա[2]
Քաղաքացիություն Ճապոնիա
Մայրենի լեզուճապոներեն
ԿրթությունՏյուո համալսարան
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, broadcast writer, կինոռեժիսոր, սցենարիստ և երգերի հեղինակ
ԱշխատավայրKyoto University of the Arts and Design?
ԱմուսինMamiko Takai?
Պարգևներ և
մրցանակներ
 Yasushi Akimoto Վիքիպահեստում

Յասուշի Ակիմոտո (վիետ․՝ 秋元 康, մայիսի 2, 1958(1958-05-02)[1], Մեգուրո, Տոկիո, Ճապոնիա[2]), ճապոնացի երաժշտական պրոդյուսեր և երգի տեքստի հեղինակ։ Գրող և սցենարիստ։ Կիոտոյի արվեստի և դիզայնի համալսարանի պրոֆեսոր և փոխնախագահ։ Շատ սիրված երգերի բառերի հեղինակ, այդ թվում՝ Onyanko Club-ի և AKB48-ի կատարած երգերից։ AKB48 ճապոնական այդլ խմբի ստեղծող և պրոդյուսեր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ դպրոցական տարիներից սկսած՝ Ակիմոտոն սկսել է աշխատել որպես հեռուստատեսության սցենարիստ։ Որպես երգի տեքստի հեղինակ իրառաջնաելույթը նշել է 1981 թվականին, երբ նրա երգը կատարել է ճապոնական THE ALFEE խումբը։ 1983 թվականին գրել է Հիբարի Միսորայի կենդանության օրոք կատարված վերջին սինգլի՝ «Kawa no Nagare no You ni» (ճապ.՝ . 川の流れのように, Кава но нагарэ но ё:ни) բառերը[4]։ 1985-1987 թվականներից նա համագործակցել է 80-ականների հայտնի կանացի Onyanko Club այդլ խմբի հետ` լինելով նրա երաժշտական պրոդյուսերը, խմբի սեփական «Yuuyake Nyan Nyan» հեռուստաշոուի, որը հեռարձակվում էր Fuji TV- ով[4], սցենարիստը[4]։ 1991 թվականին նա առաջնաելույթն է նշել որպես ռեժիսոր։ Շատ է գրել կինոյի համար[5]։ Զուգահեռաբար շարունակել է աշխատել որպես երաժշտական շոուների պրոդյուսեր՝ ներառյալ ամենօրյա «Utaban»–ը TBS-ով։ Ակիմոտո Յասուշիի մի քանի գրքեր բեսթսելլեր են դարձել։ Մասնավորապես, Ակիմոտոն գրքերի հեղինակ է, որոնց հիման վրա ստեղծվել են «Մեկ բաց թողնված զանգ» (2003) և «Երկրորդ բաց թողնված զանգ» (2005) սարսափ ֆիլմերը, նաև «Ինքնասպանության երգ» ֆիլմի գաղափարի հեղինակն է (2007)[5]։ 2005 թվականին Յասուշի Ակիմոտոն սկսել է նոր նախագիծ AKB48 ճապոնական այդլ խմբի հետ։ Նա խմբի պրոդյուսերը և երգերի հեղինակն է[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Յասուշի Ակիմոտոն ամուսնացել է Onyanko Club–ի նախկին անդամ Մամիկո Տակայի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Yasushi_Akimoto
  2. 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
  3. «A Message from the Vice President» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «IMDB / Yuuyake nyan nyan» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին.>
  5. 5,0 5,1 «КиноПоиск.Ру / Акимото Ясуси».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասուշի Ակիմոտո» հոդվածին։