Յան Ֆեյտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Յան Ֆեյտ
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Jan Fyt
Ծնվել է մարտի 15, 1611
Ծննդավայր Անտվերպեն
Մահացել է սեպտեմբերի 11, 1661
Մահվան վայր Անտվերպեն
Գործունեություն նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Յան Ֆեյտ (հոլ.՝ Jan Fyt ; մարտի 15, 1611, Անտվերպեն - սեպտեմբերի 11, 1661, Անտվերպեն), ֆլամանդացի նկարիչ։ Սովորել է Ֆրանս Սնայդերսի մոտ։ 1631-ի և 1641-ի միջև ճամփորդել է (մասնավորապես եղել է Փարիզում և Հռոմում)։ Հիմնականում ստեղծել է նատյուրմորտներ և կենդանիների պատկերներով նկարներ, իսկ մարդկանց կերպարները նկարել են Էրազմ Կվելլինուսը և ուրիշ նկարիչներ։

Ֆեյտի գործերը աչքի են ընկնում կոմպոզիցիայի դեկորատիվ էֆեկտիվությամբ, թռչունների փետուրների, կենդանիների բրդի, պտուղների մակերեսի ևն նուրբ գեղանկարչական արտաբերմամբ, արծաթավուն կոլորիտի նրբագեղությամբ։

Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան) են գտնվում նրա «Որսորդություն» և «Շունն ու որսը» աշխատանքները։

Պատկերասրահ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Либман Д․ С․, Картины Яна Фейта и мастеров его круга в ГМИИ им․ А․ С․ Пушкина в сб․։
  • Сообщения Государственного Музея изобразительных искусств им․ А․ С․ Пушкина, в․ 5, М․, 1975․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png