Յաննիս Յաննիոտաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաննիս Յաննիոտաս
Γιάννης Γιαννιώτας
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 29, 1993(1993-04-29)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Arnaia municipality, Chalkidiki Prefecture, Հունաստան
Հասակ 174 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռեալ Վալյադոլիդ
Համար 7
Պատանեկան կարիերա
2008-2011 Հունաստան Արիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2013 Հունաստան Արիս 45 (8)
2013—2015 Գերմանիա Ֆորտունա 8 (1)
2014—2015  Հունաստան Աստերաս 28 (4)
2015—այժմ Հունաստան Օլիմպիակոս 0 (0)
2015—2017  Կիպրոսի Հանրապետություն ԱՊՕԷԼ 46 (10)
2017—այժմ  Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 20 (2)
Ազգային հավաքական
2009—2011 Հունաստան Հունաստան (մինչև 17) 3 (0)
2011—2013 Հունաստան Հունաստան (մինչև 19) 8 (2)
2012—2015 Հունաստան Հունաստան (մինչև 21) 18 (3)
2015—այժմ Հունաստան Հունաստան 9 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յաննիս Յաննիոտաս (հունարեն՝ Γιάννης Γιαννιώτας, ապրիլի 29, 1993(1993-04-29)[1][2], Arnaia municipality, Chalkidiki Prefecture, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի և Հունաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաննիսը «Արիս» ակումբի սան է։ 2011 թվականի նոյեմբերի 5-ին «Օլիմպիակոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը հունական Սուպերլիգայում[3]։ նոյեմբերի 20-ին ՕՖԻ ակումբի դեմ խաղում Յաննիսը խփել է իր առաջին գոլը «Արիս» ակումբի կազմում[4]։ 2013 թվականի ամռանը Յաննիսը տեղափոխվել է Դյուսելդորֆի «Ֆորտունա» ակումբի կազմ[5]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 450 հազար եվրո։ Հուլիսի 22-ին «Էերգի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը երկրորդ Բունդեսլիգայում[6]։ Օգոստոսի 30-ին «Արմինիա» ակումբի դեմ խաղում Յաննիսը խփել է իր առաջին գոլը «Ֆորտունա» ակումբի կազմում[7]։

2014 թվականի ամռանը փորձ ստանալու նպատակով Յաննիսը վարձավճարով տեղափոխվել է «Աստերաս» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 14-ին «Պանիոնիոս» ակումբի դեմ խաղում Յաննիսը կատարել է իր նորամուտը թիմի կազմում[8]։ 2015 թվականի հունվարի 10-ին ՊԱՕԿ ակումբի դեմ խաղում Յաննիսը խփել է իր առաջին գոլը «Աստերաս» ակումբի կազմում[9]։

2015 թվականի ամռանը «Ֆորտունա» ակումբը Յաննիսին վաճառել է «Օլիմպիակոս» ակումբին։ Հոկտեմբերի 28-ին Հունաստանի գավաթի խաղարկության՝ «Պլատանյաս» ակումբի դեմ խաղում Յաննիսը կատարել է իր նորամուտը ակումբի կազմում[10]։ 2016 թվականին Յաննիսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Կիպրոսի ԱՊՕԷԼ ակումբի կազմ։ Հունվարի 10-ին «Արիս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Կիպրոսի առաջնությունում[11]։ Հունվարի 10-ին «Էնոսիս» ակումբի դեմ խաղում Յաննիսը խփել է իր առաջին գոլը ԱՊՕԷԼ ակումբի կազմում[12]։ Յաննիսն իր թիմի կազմում երկու անգամ հաղթել է Կիպրոսի առաջնությունում։ Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացված իսպանական «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղում[13][14] Յաննիսը երկու գոլ է խփել։

2017 թվականի ամռանը Յաննիսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 16-ին «Գրանադա» ակումբի դեմ խաղում Յաննիսը կատարել է իր նորամուտը իսպանական Սեկունդայում[15]։ Նույն խաղի ժամանակ Յաննիսը խփել է իր առաջին գոլը «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի կազմում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Յաննիսն դարձել է Էստոնիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Անգլիայի[16], Էկվադորի[17], Պորտուգալիայի[18] և երկու անգամ Իսպանիայի[19][20] պատանեկան հավաքականների դեմ խաղերին։ Պորտուգալիայի դեմ խաղում Յաննիսը գոլ է խփել։

2013 թվականին Յաննիսը Հունաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը անցկացվում էր Թուրքիայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Մեքսիկայի[21], Մալիի[22], Պարագվայի[23] և Ուզբեկստանի[24] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականի մարտի 29-ին Յաննիսը մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Հունգարիայի հավաքականի դեմ խաղին՝ կատարելով իր նորամուտը Հունաստանի հավաքականի կազմում[25]։ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին Նիդեռլանդների ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Յաննիսը խփել է իր առաջին գոլը Հունաստանի ազգային հավաքականի կազմում[26]։ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ խաղացողների մեջ զանգվածային ծեծկռտուքի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը կոտրել է Յաննիսսի առջևի ատամը[27]։

Գոլերը Հունաստանի հավաքականի գազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցություն
01. 1 սեպտեմբերի, 2016 Ֆիլիպս, Էյնդհովեն , Նիդեռլանդներ Նիդերլանդներ Նիդեռլանդներ 1:2 1:2 Ընկերական խաղ
02. 10 օգոստոսի, 2017 Կարայսկասիս, Պիրեյոս, Հունաստան Ջիբրալթար Ջիբրալթար 4:0 4:0 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Կիպրոսի Հանրապետություն ԱՊՕԷԼ

  • 1st Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2015/2016
  • 1st Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2016/2017

Միջազգային

Հունաստան Հունաստան (մինչև 19)

  • 2nd Եվրոպայի երիտասարդական առաջնություն — 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Арис Салоники VS. Олимпиакос Пирей 2:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ նոյեմբերի 5.
  4. «ОФИ VS. Арис Салоники 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ նոյեմբերի 20.
  5. «Фортуна подписала грека Янниса Янниотаса» (ռուսերեն). sports.ru. 2013 թ․ հուլիսի 23.
  6. «Фортуна Дюссельдорф VS. Энерги 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 22.
  7. «Арминия Билефельд VS. Фортуна Дюссельдорф 4:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 30.
  8. «Паниониос VS. Астерас 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 14.
  9. «Астерас VS. ПАОК 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 10.
  10. «Олимпиакос Пирей VS. Платаньяс 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 28.
  11. «Арис Лимасол VS. АПОЭЛ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 10.
  12. «АПОЭЛ VS. Эносис 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 17.
  13. «АПОЭЛ VS. Атлетик Бильбао 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 23.
  14. «Атлетик Бильбао VS. АПОЭЛ 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 16.
  15. «Реал Вальядолид VS. Гранад 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 16.
  16. «Англия (до 19) VS. Греция (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 12.
  17. «Эстония (до 19) VS. Греция (до 19) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 6.
  18. «Португалия (до 19) VS. Греция (до 19) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 9.
  19. «Испания (до 19) VS. Греция (до 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 15.
  20. «Греция (до 19) VS. Испания (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 3.
  21. «Мексика (до 20) VS. Греция (до 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 22.
  22. «Мали (до 20) VS. Греция (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 25.
  23. «Греция (до 20) VS. Узбекистан (до 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 2.
  24. «Греция (до 20) VS. Парагвай (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 28.
  25. «Венгрия VS. Греция 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 29.
  26. «Нидерланды VS. Греция 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 1.
  27. «Тренер Боснии и Герцеговины выбивает зуб греческому футболисту мощнейшим ударом» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ հունիսի 10.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննիս Յաննիոտաս» հոդվածին։