Յանկո Եսենսկի (դեկտեմբերի 30, 1874(1874-12-30)[1][2][3][…], Մարտին, Ժիլինայի շրջան[4] - դեկտեմբերի 27, 1945(1945-12-27)[4][1][2][…], Բրատիսլավա, Չեխոսլովակիա[4]), սլովակ ազնվական, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քաղաքական գործիչ։ Գրել է քաղաքացիական, հայրենասիրական բնույթի բանաստեղծություններ («Բանաստեղծություններ», 1905, «Գերությունից», 1919, «Փոթորկից հետո», 1932, ժողովածուներ, «Գավառական պատմվածքներ» (1913), «Հին ժամանակներից» (1935))։ «Դեմոկրատներ» (հոդված 1-2 1934-1938) երգիծական վեպում քննադատել է այն ժամանակվա Չեխոսլովակիայի հասարակարգը։ 1930-40-ական թվականներին հանդես է եկել ֆաշիզմի դեմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 525)։