Յաան Կապլինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաան Կապլինսկի
Jaan Kaplinski
Ծնվել էհունվարի 22, 1941(1941-01-22)[1][2]
ԾննդավայրՏարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 8, 2021(2021-08-08)[3][4] (80 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, լրագրող, մանկագիր, քաղաքական գործիչ, թարգմանիչ, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր և ակնարկագիր
Լեզուէստոներեն, ռուսերեն, վիրուերեն և անգլերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Էստոնիա[5]
ԿրթությունՀյուգո Տրեֆների գիմնազիա և Տարտուի համալսարան
Ուշագրավ աշխատանքներSeesama jõgi?, Q12365705?, Q16412810?, Q12377047?, Q12377901?, Q12378106? և Q12379420?
ԿուսակցությունԷստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԱշխատավայրՏարտուի համալսարան
Պարգևներ
ԱմուսինTiia Toomet?
ԶավակներMärt-Matis Lill?, Lauris Kaplinski?, Elo-Mall Toomet? և Lemmit Kaplinski?
Կայքjaan.kaplinski.com/index.html
 Jaan Kaplinski Վիքիպահեստում

Յաան Կապլինսկի (էստ․՝ Jaan Kaplinski, 22 հունվարի 1941, Տարտու, Էստոնիայի ԽՍՀ), էստոնացի բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաան Կապլինսկու մայրըն էստոնացի է, հայրը՝ լեհ։ Վերջինս ձերբակալվել է Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միացնելու առաջին տարում՝ 1940 թ. և մահացել է կալանավայրում։ Յաանը մեծացել է Տարտուում։ Ավարտել է Տարտուի համալսարանը (1966). ուսումնասիրել է ռոմանական լեզվաբանություն։ Նրա հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել արևելյան փիլիսոփայությունը և հատկապես բուդդիզմը։

1990-1992 թվականներին մասնակցել է Էստոնիայի կոնգրեսի աշխատանքներին։ 1992—1995 թվականներին եղել է Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր։ 2004 թվականին դարձել է Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաան Կապլինսկին Վիլենիցի (2001) ու Մակս Ժակոբի (2003) մրցանակների դափնեկիր է։ Կապլինսկու չորս բանաստեղծությունների համար երաժշտություն է գրել Հարրիսոն Բեռդուիստլը (1998

Յաան Կապլինսկին թարգմանություններ է կատարել չինարենից (Դաո Դե Ցզին), անգլերենից, ֆրանսերենից, իսպաներենից, շվեդերենից։

Կապլինսկու բանաստեղծություններն ու էսսեները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հոլանդերեն, շվեդերեն, նորվեգերեն, ֆիններերեն, իսլանդերեն, հունգարերեն, լատվիերեն, լիտվերեն, չեխերեն, ճապոներեն, և այլ լեզուներով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԱնաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jäljed allikal (1965)
  • Kalad punuvad pesi (1966)
  • Tolmust ja värvidest (1967)
  • Valge joon Võrumaa kohale (1972)
  • Ma vaatasin päikese aknasse (1976)
  • Uute kivide kasvamine (1977)
  • Raske on kergeks saada (1982)
  • Tule tagasi helmemänd (1984)
  • Õhtu toob tagasi kõik (1985; «Երեկոն վերադարձնում է ամեն ինչ. բանաստեղծություններ»)
  • Käoraamat. Luulet 1956—1980 (1986)
  • Hinge tagasitulek (1990)
  • Tükk elatud elu. Tekste 1986—1989 (1991)
  • Mitu suve ja kevadet (1995)
  • Öölinnud. Öömõtted. Luuletusi 1995—1997 (1998)
  • Sõnad sõnatusse (2005, էստոներեն և ռուսերեն)
  • Vaikus saab värvideks (2005)
  • Teiselpool järve (2008)

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kust tuli öö (1990; «Որտեղից եկավ գիշերը»)
  • Teekond Ayia Triadasse (1993)
  • Jää ja Titanic (1995; «Սառույցն ու տիտանիկը»)
  • See ja teine (1996; «Սա և ուրիշը»)
  • Võimaluste võimalikkus (1997)
  • Usk on uskmatus (1998)
  • Silm / Hektor (2000)
  • Kevad kahel rannikul ehk Tundeline teekond Ameerikasse (2000; «Գարուն երկու ափերն կամ սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի Ամերիկա»)
  • Kajakas võltsmunal (2000)
  • Isale (2003; «Հորս»)
  • Kõik on ime (2004)
  • Seesama jõgi (2007, ինքնակենսագրական վեպ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]