Մուղլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մուղլա
թուրքերեն՝ Muğla
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՄուղլա
Մակերես1.661 կմ²
ԲԾՄ660 մ
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն56.619 մարդ (2008)
Ագլոմերացիա92.328
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ252
Փոստային դասիչ48000
Ավտոմոբիլային կոդ48
Պաշտոնական կայքmugla.bel.tr
Մուղլա (Թուրքիա)##
Մուղլա (Թուրքիա)

Մուղլա (թուրքերեն՝ Muğla), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Մուղլայի մարզկենտրոն։ Բնակչությունը՝ 56 619 մարդ (2008

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակներում, երբ Մուղլայի մարզը կրել է «Կարիա» անվանումը, այստեղ եղել է բնակավայր, որը կոչվել է Մոբոլլա։ Ներկայումս բնակավայրից ոչինչ չի մնացել։ Քաղաքը չի ունեցել մեծ նշանակություն, մինչև Օսմանյան կայսրության մաս կազմելը։ 1420 թվականին քաղաքը դարձել է Մենթեշե սանջաքի վարչական կենտրոն, որը Հանրապետական Թուրքիայի ձևավորումից հետո վերանվանվել է Մուղլա։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Մուղլայում տուրիզմը դանդաղ տեմպերով է զարգանում։ Հիմնականում Մուղլա են գալիս Մարմարիսից, Աքյաքյայից և Իչմելերից։ Մուղլայում առկա է քաղաքային զբոսայգի, ինչպես նաև մի շարք մզկիթներ։ Մուղլան կարող է հետաքրքրել այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են տեսնել թուրքական կենցաղը, առանց երանգների և շքեղության։ Մուղլայում չկան տարադրամի փոխանակման կետեր։ Քաղաքում շրջանառվում է միայն թուրքական լիրա։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուղլայի ավտոկայարանը գտնվում է քաղաքի հարավում՝ ժամաշտարակից որոշակի հեռավորության վրա։ Մուղլայից կարելի է գնել տուրիստական ճանապարհորդություններ դեպի Քուշադասը, որի մոտ գտնվում է անտիկ Եփեսոսը։ Մուղլայից կարելի է մեկնել նաև Մարմարիս, Անթալիա, Յաղաթան։

Մուղլայի այգիներից մեկը
Մուղլայի շուկան
Միջնակարգ դպրոց


Մուղլայի մարզի վարչական բաժանում

Քաղաքատիպ բնակավայրեր: Մուղլա
Գյուղատիպ բնակավայրեր: Բոդրում | Դալաման | Դատչա | Ֆեթհիյե | Քավաքլըդերե | Քյոյջեգիզ | Մարմարիս | Միլյաս | Օրթաջա | Ուլա | Յաղաթան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուղլա» հոդվածին։