Մորոզովների դաստակերտ Պոդսոսենսկի նրբանցքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորոզովների դաստակերտ Պոդսոսենսկի նրբանցքում
Տեսակտեսարժան վայր, կալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Մորոզովների դաստակերտ Պոդսոսենսկի նրբանցքում (ռուս.՝ Усадьба Морозовых в Подсосенском переулке), տեսարժանություն Մոսկվայում։

Մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար` 7737336000)[2]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորոզովների դաստակերտի հասցեն է` Կենտրոնական վարչական շրջան, Պոդսոսենսկի նրբանցք, տուն 21, շինություն 1, Բասմաննի շրջան[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1730 թվականը տարածքի տերը Դ. Մ. Պլավիլշչիկովն էր, որն առագաստների գործարանի տեր էր։ Գույքը ներառում էր փոքր տներ։ 1879 թվականին կարմիր գծի երկայնքով կառուցվեց Վիկուլա Մորոզովի համար նախատեսված շինություն, որն Օրեխովո-Զուևոյում ուներ տեքստիլ գործարան։ Ճարտարապետն էր Միխայիլ Չիչագովը, որը հայտնի էր Բոգոսլովսկի նրբանցքում Կորշի թատրոնի շենքի և Պրեչիստենսկի բուլվարում Ալեքսեևների առանձնատան նախագծերով։ 1895 թվականին գլխավոր շենքը վերակառուցվել է։ Ալեքսեյ Վիկուլովիչ Մորոզովը հիմնականում զբաղվում էր ճենապակու, արծաթի, սրբապատկերների, դիմանկարների հավաքմամբ[4]։

1907 թվականի փետրվարի 16-ին այստեղից դուրս են բերել Պրեսնյայում կահույքի ֆաբրիկայի սեփականատեր, Մորոզովների ազգական, 1905 թվականի հեղափոխության մասնակից Նիկոլայ Շմիտի դագաղը։ Նրա հավաքածուն 1917 թվականից հետո ազգայնացվել է[4]։

Այստեղ սկսել է աշխատել ճենապակու թանգարանը։ Ճարտարապետ Իլյա Բոնդարենկոն այդ առիթով գրել է[4].

Մորոզովը չնետվեց սահմանից այն կողմ, մնաց իր հավաքածուի մոտ և զարմանալիորեն խոնարհ հանգստությամբ զբաղվում էր իր թանգարանի նկարագրությամբ և պահպանմամբ։ Համեստորեն ապրելով իր առանձնատան երկու ներքին հարկերում` նա միշտ տեղում էր և գրկաբաց ընդունում էր այցելուին... և ջերմեռանդ հավաքորդի ոգևորությամբ ցույց էր տալիս նոր ցուցանմուշները։

1920-ական թվականներին հավաքածուն տվեցին թանգարաններին։ Հետագայում այստեղ տեղակայված են եղել կազմակերպություններ. ԽՍՀՄ ԳԱ անտառի ինստիտուտը ակադեմիկոս Վ. Ն. Սուխաչովի ղեկավարությամբ, «Նաուկա» («Գիտություն») հրատարակչությունը[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական տնից մնացել են առաջին երկու հարկերը սպիտակ դարպասի դիմաց։ Շինության ճարտարապետն է Միխայիլ Չիչագովը։ 1895 թվականին տնկվել է ձմեռային այգի, ներքին հարդարանքը փոփոխվել է։ Ճարտարապետը, հավանաբար, Ֆեոդոր (Ֆրանց) Շեխտելն է։ Շենքի պատերը զարդարված են ծեփվածքներով։ Գլխավոր մուտքի վերևում ատլանտերը ուսերին պահում են պատշգամբը։ Գլխավոր սենյակները պատրաստված են մարմարից, փայտից և դրվագված են։ Ներսույթի ստեղծմանը մասնակցել է Միխայիլ Վրուբելը։ Զարդասենյակը ռոկոկո ոճով է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. «Городская усадьба Морозова». Վերցված է 2018 Հունիս 6-ին.
  3. «Городская усадьба Морозова, XIX в.» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Усадьба Морозовых» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.