Մոսադեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոսադեղ, Մոհամմադ (1879-1969), Իրանի պետական և հասարակական գործիչ։ Կրթությամբ՝ իրավաբան։

1921-1924 թվականներին եղել է մինիստր (ֆինանսների, արդարադատության, արտաքին գործերի)։ Բուրժուա-ազգայնական Ազգային ճակատի հիմնադիրներից էր (1949), որը գլխավորեց իրանական ժողովրդի հակաիմպերիալիստական շարժումը նավթի արդյունաբերության ազգայնացման համար։ 1951-1953 թթ. եղել է պրեմիեր մինիստր։ Նրա օրոք ընդունվել է Իրանի նավթի արդյունաբերությունը ազգայնացնելու օրենքը։ Մոսադեղ ձգտել է սահմանափակել շահի իշխանությունը։ 1953 թվականի ռազմական հեղաշրջմամբ Մոսադեղի կառավարությունը տապալվել է, Մոսադեղը բանտարկվել է և այնուհետև աքսորվել իր կալվածքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png