Մոդիլիանի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոդիլիանի
անգլ.՝ Modigliani
Երկիր ԱՄՆ
 Իտալիա
 Ֆրանսիա
 Ռումինիա
Ժանրդրամա և կենսագրական ֆիլմ
Թվական2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիք Դևիս[1][2][3]
ՊրոդյուսերՖիլիպ Մարտինեզ
Սցենարի հեղինակՄիք Դևիս[4]
ԴերակատարներԷնդի Գարսիա
Էլիզա Զիլբերշտեյն
Իպոլիտ Ժիրարդո
Օմիդ Ջալիլի
Լենս Հենրիկսեն
Եվա Հերցիգովա
ՕպերատորԷմանուել Կադոշ
ԵրաժշտությունԳայ Ֆարլի
ՄոնտաժԷմմա Է․ Հիքոքս
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունBauer Martinez Studios
Տևողություն122 րոպե
Բյուջե$12 միլիոն
IMDbID 0367188

«Մոդիլիանի» (անգլ.՝ Modigliani), ռեժիսոր Միք Դևիսի կենսագրական դրաման, որ պատմում է 20-րդ դարի հայտնի նկարիչ Ամեդեո Մոդիլիանի մասին։ Գլխավոր դերում՝ Էնդի Գարսիա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պատմությունը սկսվում է Փարիզում 1919 թվականին։ Ավարտվել էր առաջին համաշխարհային պատերազմը և գիշերային կյանքը Փարիզում նորից անվերահսկելի և վտանգավոր ցանկություններով լի էր։ Ֆիլմի գլխավոր հերոսը Ամեդեո Մոդիլիանին էր, նա մի հրեա էր Լիվոռնոյից, ով սիրահարված էր Ժաննային՝ ֆրանսիացի կաթոլիկ աղջկա։ Ամեդեոն երեխա ուներ Ժաննայից, բայց Ժաննայի հայրը երեխային վերցրել էր նրանցից և տալիս միանձնուհիների խնամակալությանը։ Մոդիլիանին այդ ժամանակ գումար էր անհրաժեշտ, որ նա կարողանա ազատել իր երեխային։ Հենց այդ ժամանակ Փարիզում անցկացվում էր նկարիչների մրցույթ, մրցանակը գումարի տեսքով էր։

Մոդիլիանին մասնակցում է այդ մրցույթին, որին մասնակցում էր նաև Պիկասոն, Պիկասոն ուներ մեծ փառք, իսկ Մոդիլիանին ապստամբ և հարբեցող էր և ոչ ոքի հայտնի չէր։ Բոլոր մասնակիցները նկարում էին իրենց նկարները, որոնք պետք է ցուցադրվեին մրցույթին։ Մոդիլիանը նույնպես նկարում էր և նրա աշխատանքը ամենալավն էր։ Այսպիսով Մոդիլիանին չներկայացավ մրցույթին, նրան ծեծեցին և նա մահացավ, բայց նկարը ճանաչվեց մրցույթի հաղթող։ Մոդիլիանը իր բոլոր կտավներում աչքեր չէր նկարում, նա ասում էր, որ աչքերը մարդու հոգին են, իսկ այս կտավի մեջ նա նկարել էր Ժաննային և նրա աչքերը։

Մոդիլիանի մահից հետո, Ժաննան ինքնասպան եղավ։ Ֆիլմն ավարտվում է նրանց երկուսի հուղարկավորությամբ, որին ներկա էր Պիկասոն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էնդի Գարսիա Ամեդեո Մոդիլիանի
Էլիզա Զիլբերշտեյն Ժաննա Էբյուտերն
Իպոլիտ Ժիրարդո Մորիս Ուտրիլլո
Օմիդ Ջալիլի Պաբլո Պիկասո
Լենս Հենրիկսեն Ֆոստեր Կանե
Եվա Հերցիգովա Օլգա Խոխլովա
Ուդո Կիր Մաքս Ժիկոբ
Փիթեր Կապալդի Ժան Կոկտո
Դեն Աստիլենյու Դիեգո Ռիվերա
Ստեֆան Ռիմկուս Խայիմ Սուտին
Լուիս Հիլեր
Ջիմ Կարտեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]