Մյուֆիդե Քադրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյուֆիդե Քադրի
Ծնվել է1890[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել է1912
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտություննկարչուհի
 Müfide Kadri Վիքիպահեստում

Մյուֆիդե հանըմ Քադրի (թուրքերեն՝ Müfide hanım Kadri, 1890[1], Կոստանդնուպոլիս - 1912, Կոստանդնուպոլիս), թուրք նկարչուհի և կոմպոզիտոր, Թուրքիայի առաջին նկարչուհիներից մեկը։ Քարդին առաջին կինն է, որը Օսմանյան կայսրությունում եղել է պրոֆեսիոնալ նկարչության ուսուցչուհի։ Նա հիմնականում մարդկային կյանքի դրվագներ է պատկերել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուֆիդեն դեռ մանուկ հասակում կորցրել է մորը։ Նրան որդեգրել է իր հեռավոր բարեկամ Քադրի բեյը, ով երեխա չի ունեցել[2]։ Նա տանը պարապել է կրկնուսույցների հետ, ովքեր բացահայտել են աղջկա նկարչական տաղանդը։

Ինքնադիմանկար

Նա սկսել է զբաղվել նկարչությամբ 10 տարեկանից սկսած և վարպետության դասեր է առել Օսման Համդի Բեյից[3]։ Այնուհետև դասեր է առել Սալվատորե Վալերիից (1856—1946), ով «Սանայե Նեֆիսե Մեքթեբի» արվեստների դպրոցի պրոֆեսոր էր։ Նա սովորել է նվագել ֆորտեպիանո, ջութակ և երաժշտական ավանդական գործիքներ, այնպիսիք ինչպիսիք են ուդը և քամանչան[4]։

Համդի բեյի պնդմամբ, նա իր նկարներից մի քանիսը ուղարկել է Մյունխեն, որտեղ նկարները արժանացել են ոսկե մեդալների[3]։ Շուտով երբ նա նշանակվեց Ստամբուլի աղջիկների երաժշտական դպրոցի ուսուցչուհի, Քադրիին առաջարկեցին զբաղեցնել նաև արվեստների և ասեղնագործության ուսուցչուհու հաստիքը։ Ադիլե սուլթանի պալատում նա նկարչության դասեր է տվել Աբդուլ Համիդ II սուլթանի դստերը[4]։ Այդ ընթացքում նա գրել է նաև երաժշտություններ՝ տարբեր ստեղծագործությունների համար։

1921 թվականին Մյուֆիդե Քադրիի մոտ ախտորոշվել է տուբերկուլոզ։ Հիվանդությունը ախտորոշվել է շատ ուշ, ինչի արդյունքում հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ Մահացել է 1922 թվականին։ Մահվանից հետո Քադրիի 40 նկարները հատկացվել են «Նկարիչների օսմանյան միությանը»[4]։

Ընտրյալ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուֆիդե Քադրի» հոդվածին։