Մկրտիչ Գարդաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Գարդաշյան
Ծնվել էօգոստոսի 15, 1894(1894-08-15)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 17, 1938(1938-06-17) (43 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունուսուցիչ
ԱշխատավայրՍ. Պ. Բոտկինի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց, Մ.Ֆ. Վլադիմիրսկու անվան Մոսկվայի տարածաշրջանային գիտահետազոտական ​​կլինիկական ինստիտուտ և Ռոստովի պետական բժշկական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ

Մկրտիչ Մարտիրոսի Գարդաշյան (օգոստոսի 15, 1894(1894-08-15), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 17, 1938(1938-06-17), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ, ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության գործիչ, Հայկական ԽՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսար։ Ռոստովի պետական բժշկական համալսարանի ռեկտոր (1935-1937)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Մարտիրոսի Գարդաշյանը ծնվել է 1894 թվականին։ 1916 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանը։ 1917 թվականին սկզբում ընդունվել է Թիֆլիսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1922 թվականին[1]։ 1931-1932 թվականներին սովորել է Մոսկվայում՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի բնագիտական ֆակուլտետում։ Ինստիտուտի փակումը խանգարել է Գարդաշյանին այն ավարտել[2]։

Մոսկվայի համալսարանում սովորելուց հետո նրան ուղարկել են կլինիկական օրդինատուրա Մոսկվայի I պետական համալսարանի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոն։ 1925 թվականին նա ավարտել է օրդինատուրան[1][2]։

Տարբեր ժամանակներում աշխատել է հետևյալ պաշտոններում՝ հիվանդանոցային օրդինատոր և կլինիկական ասիստենտ Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում (1925-1928), Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսար (1928-1931), Մոսկվայի մարզային կլինիկական ինստիտուտի վիրաբուժության ավագ գիտաշխատող (1932-1935), Ռոստովի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, այնուհետև՝ տնօրեն (1935-1937)[2]։

1917 թվականի մարտին համալրել է կոմկուսի շարքերը։ Ժամանակին Հայաստանի Անդրկովկասյան կենտկոմի պլենումը Մ. Գարդաշյանին ընտրել է Հայաստանի բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Նա եղել է նաև երեք գումարումների կենտկոմի անդամ, ընտրվել է կոմկուսի XV համագումարի պատվիրակ[2]։

1938 թվականին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի դատարանի որոշմամբ բռնադատվել է[2][3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нерсисянисты (1824-1914). Авакян С., Периханян Г. // Ер., 1975
  • 50 лет с ALMA MATER: Учебное пособие //Харламов Е. В., Склярова Е. К., Киселёва О. Ф., Сидоренко Ю. А.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Гардашьян Мкртич Мартиросович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Васильевич, Харламов Евгений; Константиновна, Склярова Елена; Алексеевич, Сависько Алексей; Андреевна, Сидоренко Юлия (2016 թ․ հունվարի 4). Наследники духовных традиций медицины (ռուսերեն). Scientific magazine "Kontsep.
  3. «Списки репрессированных». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.