Մխիթար Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մխիթար Ալեքսանյան
Ծնվել է1925
ԾննդավայրՏանձատափ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ

Մխիթար Պատվականի Ալեքսանյան (1925, Տանձատափ, Հայաստան), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթար Ալեքսանյանը ծնվել է 1925 թվականին Գորիսի շրջանի Տանձատափ գյուղում, հետո ընտանիքով տեղափոխվել են Ղափանի շրջան։ 1941 թվականին ավարտել է Շրվենանց գյուղի միջնակարգ դպրոցը և մինչև 1943 թվականը աշխատել Աղվանի գյուղի 7-ամյա դպրոցում[1]։

1943 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայել է 106-րդ դիվիզիայի 43-րդ գնդում։ Կատարել է դասակի հրամանատարի տեղակալի և հրամանատարի պարտականությունները։ Մասնակցել է Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրման մարտերին։ Հերոսական մարտեր է մղել Ռովնո, Դուբնո, Շեպետովկա, Լուցկ, Կրակով քաղաքներն ազատագրելիս։ Մասնակցել է Արևմտյան Բուգ գետի անցման համար մղված մարտերին[1]։

Պատերազմից հետո Ալեքսանյանը վերադարձել է հայրենի գյուղ և նվիրվել ժողովրդական կրթության շնորհակալ գործին։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1960 թվականից Ալեքսանյանը եղել է Աղվանի 8-ամյա դպրոցի տնօրենը և հայ գրականության ուսուցիչը։ Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով։ Ալեքսանյանը եղել է «Ժողովրդական կրթության գերազանցիկ», հասարակական ակտիվ աշխատող[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]