Միրիամ Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրիամ Բաղդասարյան
Ծնվել էմայիսի 5, 1999(1999-05-05) (24 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ[1]
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտություներգչուհի
Կայքmiriamofficiel.com

Մանե-Միրիամ Բաղդասարյան (ֆր.՝ Miriam Baghdassarian, մայիսի 5, 1999(1999-05-05), Մոնրեալ[1]), կանադահայ երգչուհի-երգահան։ Հայտնի է դարձել 2018 թվականին՝ «Կանադայի ձայնը» (ֆր.՝ La Voix) հեռուստատեսային նախագծին մասնակցելուց հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրիամ Բաղդասարյանը ծնվել է Մոնրեալում։ Մայրը հայուհի է[2][3]։

Մեծացել է դաշնակահարուհի մոր դաստիարակությամբ, որը նրան ծանոթացրել է հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններին։ 8-16 տարեկան հասակում սովորել է Հայաստանի արվեստի դպրոցում և ամեն ամառ այցելել Քվեբեկ։

16 տարեկան հասակում երգել է Երևանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ[2]։ 2016 թվականին՝ 17 տարեկան հասակում, մասնակցել է նաև «X Factor» շոուի հայկական տարբերակի 4-րդ եթերաշրջանին և հասել մինչև «Քառյակների փուլ»[3]։

2017 թվականին վերադարձել է Մոնրեալ։ Հաջորդ տարի մասնակցել է «Կանադայի ձայնին» և ստացել հանրության քվեների 76 %-ը[4]։ Ընդգրկվելով Լարա Ֆաբիանի թիմում[5]՝ նա նախագծում երկրորդ տեղն է զբաղեցրել[6]։

«Ձայնի» ավարտից հետո մասնակցել է «American Story 2» շոուին[7], որը նվիրված է 60-70-ական թվականների երաժշտական հիթերին (այդ թվում՝ Ռիչի Հեյվենս, Ջենիս Ջոպլին, Crosby Stills և այլք), որտեղ նա երգել է Ջեֆերսոն Էիրփլեյն խմբի «Somebody to Love» երգը[8]։

«Ձայնից» հետո նա շրջագայություններ է կատարել Քվեբեկում։

2018 թվականին Մոնրեալում սկսել է աշխատել ստուդիական առաջին ալբոմի վրա[9]։

2020 թվականի հունվարին հայկական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Միրիամ Բաղդասարյանը մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ 2020» հեռուստատեսային մրցույթին, որպեսզի հավակնի ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին։ Սակայն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 108 միավոր[10]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://lesanneeswoodstock.com/artiste/miriam-baghdassarian/
  2. 2,0 2,1 «Miriam Baghdassarian». lesanneeswoodstock.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 20 février 2020-ին..
  3. 3,0 3,1 «Revoyez Miriam de «La Voix» dans un concours de chant en Arménie». Le Sac de chips (ֆրանսերեն). 2018 թ․ փետրվարի 18. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  4. Alex Viens (29 avril 2018). «La Voix: Miriam Baghdassarian, prochaine star du Québec ?». hollywoodpq.com (ֆրանսերեն)..
  5. 5,0 5,1 «Miriam Baghdassarian revisite un succès de Marie Carmen». tvanouvelles.ca (ֆրանսերեն). 11 mars 2019. Վերցված է 20 février 2020-ին..
  6. «ARMENIE 2020 : DEPI EVRATESIL - Les 12 finalistes !». eurovision-12points.fr (ֆրանսերեն). Վերցված է 20 février 2020-ին..
  7. Jonathan Cossette (3 août 2019). «American Story Show 2: Le phénomène Miriam Baghdassarian». lhebdojournal.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 20 février 2020-ին..
  8. «Miriam Baghdassarian reprend «Somebody to Love»». tvanouvelles.ca (ֆրանսերեն). 14 août 2019. Վերցված է 20 février 2020-ին..
  9. «Miriam Baghdassarian travaille sur son premier album solo». HollywoodPQ.com (Français). 10 aout 2018. {{cite web}}: Unknown parameter |auteur1= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «All Songs In Armenia's Depi Evratesil 2020». wiwibloggs (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 5. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  11. Andrew McNally (30 juillet 2019). «Dans la garde-robe de Miriam Baghdassarian». journaldemontreal.com (ֆրանսերեն). Վերցված է 20 février 2020-ին..

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]