Միրան Բուրգիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրան Բուրգիչ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1984(1984-09-25)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Տրբովլե, Տրբովլե համայնք
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1991—1999 ՀարավսլավիաՍլովենիա Զագորիե
1999—2003 Սլովենիա Գորիցա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2006 Սլովենիա Գորիցա 77 (30)
2006—2010 Շվեդիա ԱԻԿ 63 (16)
2010—2012 Ավստրիա Վակեր 67 (11)
2012—2013 Իսրայել Հապոել Ռամատ Գան 19 (1)
2014 Կիպրոսի Հանրապետություն Էթնիկոս Ախնա 18 (3)
2014—2015 Սլովենիա Օլիմպիա 21 (1)
2015—2018 Սլովենիա Գորիցա 65 (20)
Ազգային հավաքական
2003—2005 Սլովենիա Սլովենիայի երիտասարդական հավաքական 10 (3)
2006—2008 Սլովենիա Սլովենիայի ազգային հավաքական 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միրան Բուրգիչ (սլովեն.՝ Miran Burgič, սեպտեմբերի 25, 1984(1984-09-25)[1], Տրբովլե, Տրբովլե համայնք), սլովենացի ֆուտբոլիստ, «Գորիցա» ակումբի նախկին հարձակվող։ Հինգ հանդիպում է անցկացրել Սլովենիայի հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրան Բուրգիչը ֆուտբոլ սկսել է խաղալ «Զագորիե» ակումբի դպրոցում, խաղացել է նրա տարբեր երիտասարդական թիմերում։ 1999 թվականին Միրանին նկատել են «Գորիցայի» ներկայացուցիչները և հրավիրել իրենց երիտասարդական թիմ։ 2003 թվականին Միրանն ազգային առաջնության խաղում իր նորամուտն է նշել «Գորիցայի» հիմնական կազմում։ Ամեն մրցաշրջանում նա ավելի ու ավելի շատ խաղաժամանակ է ստացել։ 2006 թվականի ձմռանը փորձաշրջան է անցել ռուսական «Տոմում»[2], բայց պայմանագիր չի ստորագրել, և Սլովենիայի առաջնության մեկնարկին վերադարձել է իր ակումբ։ 2005/06 մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության բոլոր հանդիպումներին։ «Գորիցան» երրորդ անգամ անընդմեջ դարձել է Սլովենիայի չեմպիոն, իսկ Բուրգիչը 24 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն։ 2006 թվականի ամռանը նա միացել է շվեդական ֆուտբոլի առաջատարներից մեկի` ԱԻԿ-ի ճամբարին` կնքելով երեք տարվա պայմանագիր[3]։

Բացի այդ, երիտասարդ հարձակվողի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել նաև անգլիական Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Բոլթոն Ուոնդերերսը»[4]։

Նոր թիմի կազմում Միրանն իր նորամուտը նշել է հուլիսի 31-ին՝ 12-րդ տուրի «Գյոտեբորգի» հետ խաղում, երբ 69-րդ րոպեին փոխարինել է բրազիլացի Վիլտոնին[5]։

Թեև Միրանը միշտ չէ, որ հայտնվում էր հիմնական կազմում, գլխավոր մարզիչ Բրանկո Օբլակը նրան հրավիրել է ազգային հավաքական՝ Լյուքսեմբուրգի և Բելառուսի հավաքականների հետ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական խաղերին։ 2007 թվականի մրցաշրջանն անհաջող էր Բուրգիչի համար։ Մայիսի 5-ին, «Բրոմմապոյկառնայի» հետ 6-րդ տուրի խաղում, 53-րդ րոպեին նա ծնկի լուրջ վնասվածք է ստանում և ստիպված է լինում պատգարակով հեռանալ խաղադաշտից։ Բժշկական փորձաքննությամբ ախտորոշվում է խաչաձև կապանների պատռվածք և հոդային պարկուճի վնասվածք։ Վերականգնումը տևում է տասը ամիս[6]։ Մարզումները վերսկսում է միայն 2008 թվականի մարտին, և վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս առաջնության առաջին տուրի «Կալմարի» դեմ խաղում՝ 84-րդ րոպեին փոխարինելով Լուկաս Վալդեմարինին[7]։

Միրանի վնասվածքները շարունակվում են նաև հաջորդ տարի։ 2009 թվականի փետրվարին, նոր մրցաշրջանի պատրաստվելիս, «Էրեբրուի» հետ ստուգողական խաղում նա անհաջող վայրէջք է կատարում և կրկին վնասում ծունկը՝ երկար ժամանակով դուրս գալով շարքից[8]։ Հաջորդ հանդիպումը նա կարողանում է անցկացնել միայն մայիսին։ Վերականգնվելով վնասվածքից՝ Բուրգիչը մինչև մրցաշրջանի ավարտը հայնտվում է պահեստայինների նստարանին՝ երբեմն մտնելով խաղադաշտ։ 2010 թվականի մայիսի 17-ին «Օտվիդաբերգի» հետ ԱԻԿ-ի կազմում իր վերջին խաղում նա դառնում է հեթ-տրիկի հեղինակ, ինչի շնորհիվ նրա թիմը հաղթում է 4-1 հաշվով[9]։

2010 թվականի ամռան սկզբին նա երկու տարվա պայմանագիր է կնքում ավստրիական Ինսբրուք քաղաքի «Վակեր» ակումբի հետ[10]։ Ավստրիացիների կազմում առաջին հանդիպումն անցկացնում է հուլիսի 18-ին՝ Վիեննայի «Ռապիդի» դեմ՝ խաղադաշտ դուրս գալով առաջին րոպեներից[11]։

2013/14 մրցաշրջանը Միրանն անցկացրել է իսրայելական «Հապոել Ռամատ Գանում»՝ ակումբի հետ նվաճելով այդ երկրի գավաթը[12][13]։

2014 թվականի հունվարի պայմանագիր է կնքել Կիպրոսի «Էթնիկոս Ախնա» թիմի հետ, որի կազմում մասնակցել է 18 խաղի և խփել 3 գոլ[12][13]։

Նույն թվականի ամռանը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով Լյուբլյանայի «Օլիմպիայի» հետ[12]։ Այդ թիմում անցկացրել է մեկ մրցաշրջան, մասնակցել 21 խաղի և խփել 1 գոլ[13]։

2015 թվականի հուլիսին Միրանը վերադարձել է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին՝ «Գորիցա» ակումբը, որտեղ խաղացել է մինչև 2018 թվականի հուլիս և ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[12]։

Ազգային հավաքականներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրան Բուրգիչը խաղացել է Սլովենիայի երիտասարդական հավաքականում։ 2006 թվականի հոկտեմբերի 7-ին նա իր նորամուտն է նշել Սլովենիայի ազգային հավաքականում՝ Լյուքսեմբուրգի հավաքականի հետ 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղի 85-րդ րոպեին խաղադաշտ մտնելով Կլեմեն Լավրիչի փոխարեն[14]։ Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի 2010 թվականի առաջնությունից առաջ նա գտնվում էր մարզիչ Մատյաժ Կեկի ընդլայնված ցուցակում[15], սակայն մրցաշարին այդպես էլ չհայտավորվեց[16]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գորիցա»
  • Սլովենիայի չեմպիոն՝ 2003/04, 2004/05, 2005/06
ԱԻԿ
  • Շվեդիայի չեմպիոն՝ 2009
  • Շվեդիայի գավաթակիր՝ 2009
  • Շվեդիայի Սուպերգավաթակիր՝ 2010

Անձնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# ամսաթիվ Անցկացման վայր Մրցակից Հաշիվ Մրցաշար
1 7.10.2006 «Շպորտնի պարկ», Նովա Գորիցա, Սլովենիա ԼյուքսեմբուրգԼյուքսեմբուրգ 2-0 2008 թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպում
2 11.10.2006 «Դինամո», Մինսկ, Բելառուս ԲելառուսԲելառուս 2-4 2008 թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպում
3 26.05.2008 «Ուլլևի», Գյոթեբորգ, Շվեդիա ՇվեդիաՇվեդիա 0-1 Ընկերական հանդիպում
4 20.08.2008 «Լուդսկի Վրտ», Մարիբոր, Սլովենիա ԽորվաթիաԽորվաթիա 2-3 Ընկերական հանդիպում
5 19.11.2008 «Լուդսկի Վրտ», Մարիբոր, Սլովենիա Բոսնիա և ՀերցեգովինաԲոսնիա և Հերցեգովինա 3-4 Ընկերական հանդիպում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Томь» (Томск) просмотрит лучшего бомбардира чемпионата Словении ИА REGNUM, 2 февраля 2006
  3. Slovenske Miran Burgic till AIK Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Официальный сайт АИК, 24 июля 2006(շվեդ.)
  4. Лучший бомбардир «Горицы» может перебраться в АИК или «Болтон» «Спорт-Экспресс», 24 июля 2006
  5. Allsvenskan: 12. runde: IFK Göteborg — AIK 1:1 Alt om fotball, 31 июля 2006(նորվ.)
  6. Burgic borta resten av säsongen(չաշխատող հղում) Sydsvenskan, 14 мая 2007(շվեդ.)
  7. Allsvenskan: 1. runde: AIK — Kalmar 0:0 Alt om fotball, 30 марта 2008(նորվ.)
  8. Burgic skadad när AIK imponerande(չաշխատող հղում) Fotbolldirekt.se, Daniel Bogefors, 21 февраля 2009(շվեդ.)
  9. Allsvenskan: 14. runde: AIK — Åtvidaberg 4:1 Alt om fotball, 17 мая 2010(նորվ.)
  10. Torjäger Burgic zu Wacker derStandart.de, 2 июня 2010(գերմ.)
  11. tipp3-Bundesliga: 1. runde: Wacker — Rapid Wien 4:0 Alt om fotball, 18 июля 2010(նորվ.)
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Miran Burgic - Player profile». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 13,2 Strack-Zimmermann, Benjamin. «Miran Burgič». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  14. Протокол матча Словения — Люксембург: Чемпионат Европы 2008, Отборочный этап, Группа G, Тур 3 — 2:0(չաշխատող հղում) Чемпионат.ру, 7 октября 2006
  15. Бранко Илич - в расширенном списке сборной Словении «Спорт-Экспресс», 11 мая 2010
  16. «Из заявки сборной Словении на ЧМ-2010 исключены четыре игрока - Чемпионат.ру». web.archive.org. 2010 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրան Բուրգիչ» հոդվածին։