Միսաք Հովենցը (Միսաք Մկրտչի Հովհաննիսյան) ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 18-ին, Հրազդանի շրջանի (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ) Ֆանտան գյուղում։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1988 թվականից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը 1969 թվականին։ 1973-2000-ին աշխատել է «Հայաստան», «Սովետական գրող», «Արևիկ», «ՆՈՐ դար» հրատարակչություններում։ Հեղինակ է «Առավոտ»[1] (Ե., 1975), «Արարում»[2] (Ե., 1977), «Լեռան սարսուռը»[3][4] (Ե., 1981), «Հայկ Նահապետ»[5][6] (1985), «Լեռան աղոթքը»[7] (Ե․, 1987) «Ոգու հիշողություն[8]» (Ե., 1989), «Արգիշտի»[9] (Ե․, 1975) «Ստվեր և լույս[10]» (Ե., 2000) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուների։ «Մենավոր կղզի»[11] ժողովածուն (Ե., 2002) ներառում է Ղարաբաղյան հերոսամարտին նվիրված «Արցախական» բանաստեղծությունների շարքը և «Սթափեցման համազանգ» պոեմը։ Բանաստեղծը վախճանվել[12] է 2004 թ․ մարտի 3-ին, Երևանում։