Միջազգային ներդրումային բանկ, ՄՆԲ (անգլ.՝ International Investment Bank), բազմակողմանի զարգացման հաստատություն, երկարաժամկետ և միջին ժամկետի վարկավորման բանկ։ Ստեղծվել է 1970 թվականին Բուդապեշտում (Հունգարիա)։
Մասնագիտացված է իր անդամ երկրների տնտեսություններին աջակցելուն ուղղված նախագծերի միջնաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորման մեջ, որոնք նշանակալի դրական սոցիալական, տնտեսական և էկոլոգիական ազդեցություն կունենան։ Բանկն առաջարկում է ուղղակի ֆինանսավորում և վարկեր է տրամադրում` համագործակցելով ֆինանսական այլ հաստատությունների, ինչպես նաև գործընկեր բանկերի հետ։
Վարչությունը գործադիր մարմին է և իրականացնում է բանկի գործունեության անմիջական ղեկավարումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 573)։