Միություն (թերթ, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միություն (այլ կիրառումներ)

«Միություն», գրական-գեղարվեստական, հասարակական շաբաթաթերթ։ Ընդհանուր հայ աշակերտական միության օրգան։ Լույս է տեսել 1917-1919 թթ.-ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Գ․ Աբովյան, Ս․ Էլբակյան։ Լուսաբանել է դպրոցական կյանքը Անդրկովկասում, արծարծել կրթության և դաստիարակության հարցեր։ Մեծ ուշադրություն է նվիրել մայրենի լեզվով ծրագրերի ստեղծմանն ու կատարելագործմանը, պարբերաբար անդրադարձել հայոց լեզվի ու գրականության, պատմության, աշխարհագրության և այլ առարկաների ուսուցման խնդիրներին՝ այդ նպատակով մեթոդական օգնություն ցույց տվել ուսուցիչներին։ «Միություն»-ը տպագրել է լուրեր Անդրկովկասի մշակութային, գրական, հասարակական կյանքից, գեղարվեստական ստեղծագործություններ, բանավիճային հոդվածներ։ Աշխատակցել են Գ․ Քացաղյանը, Ա․ Քանանյանը, Ս. Ամիրխանյանը, Հ․ Շեկոյանը և ուրիշներ։ Վ. Մաղալյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 623