Միշա Դավոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշա Դավոյան
Ծնվել էփետրվարի 25, 1925(1925-02-25)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 28, 2005(2005-09-28) (80 տարեկան)
Մահվան վայրԳյումրի, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1952)
Մասնագիտությունհայրենագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և «Բուդապեշտի գրավման համար» մեդալ

Միշա Հովհաննեսի Դավոյան (փետրվարի 25, 1925(1925-02-25), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 28, 2005(2005-09-28), Գյումրի, Հայաստան), հայ աշխարհագրագետ-գեոմորֆոլոգ և ջրաբան։ Աշխարհագրական գիտությունների թեկնածու, Լենինականի մանկավարժական ինստիտուտի դոցենտ (1971)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1981), «Բուդապեշտի գրավման համար» (1945) և ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության (1956) մեդալներով։ Հեղինակ է 120 գիտական և գիտամեթոդական հոդվածների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշա Դավոյանը ծնվել է 1925 թվականի փետրվարի 25-ին Թիֆլիսում, գյումրեցի շինարարի ընտանիքում։ 1928 թվականին ընտանիքը վերադարձել է հայրենիք՝ Լենինական։ 1952 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ 1953-1956 թվականներին սովորել է ասպիրանտուրայում և աշխատել ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում։ 1955-1958 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի գեոմորֆոլոգիական արշավախմբի ղեկավարը Հայաստանի հյուսիսային շրջաններում։ 1953 թվականին Գյումրի քաղաքի ծայրամասում արշավախումբը հայտնաբերել է չորրորդական ժամանակաշրջանի բրածո մամոնտի մնացորդներ։ 1958-2001 թվականներին եղել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ամբիոնի վարիչ,1971 թվականից՝ աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Աշխատանքները նվիրված են Ախուրյան գետի ռելիեֆի և հիդրոլոգիական ռեժիմների ուսումնասիրությանը, Շիրակի սարահարթի գեոմորֆոլոգիային և պալեոգեոգրաֆիային, Արագած լեռնաշղթայի սառցադաշտաբանությանը։ Վերջին տասնամյակներում ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհի ջրագրագրական ցանցը։ Հեղինակ է Գյումրու պատմության վերաբերյալ մի շարք գավառագիտական և հրապարակախոսական հոդվածների[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ископаемый слон из четвертичных отложений. «Природа», 1955, март, стр. 123—124. Москва. Издательство АН СССР.1955.
  • Следы древних долин в северо-западной Армении. «Известия АН Арм. ССР», том 11, № 2,1958 год, стр. 49-54.
  • Площадь современного оледенения на Арагаце и процесс сокращения фирнов-снежников. «Известия АН Арм. ССР»,1970 год, № 2, стр. 60-65.
  • Заходит ли Арагац за уровень снеговой климатической линии? «Известия АН Арм. ССР»,1970 год, № 6, стр. 65-71.
  • О некоторых вопросах палеогеографии Ширакской котловины. «Известия АН Арм. ССР»,1971 год, № 4, стр.81-86.
  • Геоморфология бассейна реки Ахурян. Автореферат диссертации. Ереван. Ереванский государственный университет.1971.
  • О происхождении каньона реки Дебет. «Материалы 6 съезда Географического общества Союза ССР», «Мецниереба»,Тбилиси,1975,стр. 18-25.
  • Происхождение и формирование Ширакского плато. «Сборник научных трудов Армянского Географического общества», стр.4-6. Ереван,2002
  • О некоторых вопросах охраны природы Ширака. «Сборник научных трудов ГПИ», стр. 4-7. Гюмри. 1998.(на арм).
  • Водная сеть Армянского нагорья.(монография). Издательство ЕрГУ.(в печати).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гарибян А.С. Наука в Советской Армении за 50 лет.Биобиблиографический справочник / Под ред. Малхасяна Э.Г. и Валесяна Л.А.. — Академия наук Армянской ССР.Фундаментальная библиотека.. — 1974. — Т. 3 (Геология.География).. — С. 388-389.
  • Авторский коллектив. Кто есть кто в науке Армении.. — Армянский научно-исследовательский институт научно-технической информации и технико-экономических исследований(АрмНИИНТН).Республиканская научно-техническая библиотека(РНТБ).. — 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]