Միխայիլ Կարապետյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Կարապետյանց
Ծնվել էմարտի 27, 1914(1914-03-27)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 23, 1977(1977-05-23) (63 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտքիմիա[1]
Ալմա մատերՌուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Ստալինյան մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Միխայիլ Քրիստափորի Կարապետյանց (մարտի 27, 1914(1914-03-27), Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 23, 1977(1977-05-23), Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական քիմիկոս ու մանկավարժ, քիմիական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Դ. Ի. Մենդելեևի անվան քիմիատեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, քսանից ավելի դասագրքերի, մենագրությունների և 400-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ, ՌԽՖՍՀ գիտության և տեխնոլոգիայի վաստակավոր գործիչ[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Կարապետյանցը ծնվել է 1914 թվականի մարտի 14-ին (27) Մոսկվայում։

1938 թվականին ավարտել է Մոսկվայի Դ. Ի. Մենդելեևի անվան քիմիատեխնոլոգիական ինստիտուտը։

Հետագայում նա դասավանդել է ալմա մատերում, իսկ 1957 թվականին այնտեղ ստացել է պրոֆեսորի աստիճան։

Մ. Կարապետյանցի հիմնական աշխատանքները վերաբերվել են քիմիական թերմոդինամիկայի ոլորտում կատարված հետազոտություններին։

1953-1965 թվականներին Կարապետյանցը Վ. Ա. Կիրեևի հետ մշակել է ֆիզիկա-քիմիական հատկությունների համեմատական հաշվարկման մեթոդների ընդհանուր տեսությունը։

1960-1970-ական թվականներին հիմնվելով Մենդելեևի պարբերական օրենքի վրա՝ Կարապետյանցը ուսումնասիրել է տարբեր նյութերի և քիմիական լուծույթների հատկությունները, որից հետո դրանք ներկայացրել է որպես համակարգ։

Կարապետյանցը ունի երկրաքիմիայի, տիեզերաքիմիայի, օրգանական քիմիայի, սիլիկատների և գիտական այլ հարյուրավոր ուսումնասիրություններ։ Դրա հետ միասին Կարապետյանցը տասնյակ դասագրքերի, ձեռնարկների և քիմիայի վերաբերյալ տեղեկատու գրքերի հեղինակ է։

Միխայիլ Կարապետյանցը մահացել է 1977 թվականի մայիսի 23-ին Մոսկվայում։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ գիտության և տեխնոլոգիայի վաստակավոր գործիչ
  • Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1952) «Քիմիական թերմոդինամիկա» (1949), «Քիմիական թերմոդինամիկայի խնդիրներ և վարժություններ» (1950) գիտական ձեռնարկների համար։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդին` Արտեմի Միխայիլի Կարապետյանցը, ռուս բանասեր-չինագետ, լեզվաբան, տեքստաբան, բանասիրական գիտությունների դոկտոր է։

Ընտրված մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քիմիական թերմոդինամիկա»
  • «Քիմիական երևույթների մասին տեսության ներածություն»
  • «Ընդհանուր և անօրգանական քիմիա»
  • «Քիմիական թերմոդինամիկան ԽՍՀՄ-ում»
  • «Քիմիական թերմոդինամիկայի խնդիրներ և վարժություններ»
  • «Նյութի կառուցվածք»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]