Տեքստաբանություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեքստաբանություն (լատիներեն` textum - բառերի կապ և հունարեն` Λογος - խոսք) - գրականագիտության բաժիններից մեկը, որն զբաղվում է անցյալի գրողների երկերի գիտականորեն ճշտված (քննական) բնագրերը հրատարակելու գործով։ Դրա համար հիմք են ծառայում պահպանված ձեռագրերը, հեղինակի կենդանության ժամանակ եղած հրատարակությունները և այլ տվյալներ։
Տեքստաբանությունը ձգտում է դասական գրողների երկերն ազատել գրաքննական և այլ կարգի աղճատումներից, օտարամուտ հատվածներից և արտահայտել հեղինակի իսկական կամքը։ Գիտական հրատարակության մեջ տեղ են գտնում նաև տվյալ երկի տարբերակները։ Տեքստաբանական մանրակրկիտ աշխատանքի` ճշտումների շնորհիվ երբեմն էապես փոխվում են մեր պատկերացումները տվյալ ստեղծագործության և գրողի մասին։[1]
[խմբագրել] Տես նաև`
[խմբագրել] Գրականություն
- Զավեն Ավետիսյան, Տեքստաբանություն, Երևան, «Վան Արյան», 2000։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս», էջ 288.