Միխայիլ Արցիբաշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Արցիբաշև
Ծնվել էնոյեմբերի 5, 1878(1878-11-05)[1][2][2][…]
ԾննդավայրԴոբրոսլավովկա, Akhtyr County, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 3, 1927(1927-03-03)[3][4][1][…] (48 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3][4]
ԳերեզմանOrthodox Cemetery in Warsaw
Մասնագիտությունգրող, լրագրող, վիպասան և դրամատուրգ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Изображение автографа
Միխայիլ Արցիբաշև Վիքիդարանում
 Mikhail Artsybashev Վիքիպահեստում

Միխայիլ Պետրովիչ Արցիբաշև (ռուս.՝ Михаи́л Петро́вич Арцыба́шев, նոյեմբերի 5, 1878(1878-11-05)[1][2][2][…], Դոբրոսլավովկա, Akhtyr County, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 3, 1927(1927-03-03)[3][4][1][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3][4]), ռուս արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Արցիբաշևը սերում է տեղի ազնվական տոհմերից։ Սովորել է Ախտիրյան գիմնազիայում, Խարկովի գեղանկարչության դպրոցում (1897-1898)։ 1894 թվականից նոթերով, ռեպորտաժներով և պատմվածքներով աշխատակցել է գավառական պարբերականներին (խարկովյան «Южный край» (Հարավային երկրամաս) թերթին և այլն)։ 1898 թվականին տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ «Պետերբուրգյան թերթ»-ում, «Պետերբուրգյան թռուցիկ»-ում, «Шут» ամսագրում ակնարկներ է գրել ցուցահանդեսների մասին և հրապարակել երգիծական պատմվածքներ։ 1899 թվականին Պետերբուրգում ծնվում է նրա որդին` Բորիսը, որը հետագայում հայտնի նկարիչ է դառնում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Արցիբաշևի առաջին պատմվածքը հրատարակվել է 1895 թվականին, 20-րդ դարի առաջին տարիներին տպագրվում են տասնյակ այլ պատմվածքներ, որոնք շուտով ամփոփվում են պատմվածքների երկհատորյակում՝ արժանանալով ընթերցողների ուշադրությանը։ Վալերի Բրյուսովը, Անգել Բոգդանովիչը, Ալեքսանդր Կուպրինը իբրև գրական նշանակալից երևույթ առանձնացնում են «Կուպրիյան» (1902), «Ենթապրապորշիկ Գոլոլոբովը» (1902), «Ծիծաղ» (1902) պատմվածքները, «Լանդեի մահը» (1904) վիպակը[5]։

Մ. Արցիբաշևը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանին, Ե., Դարակ, 2022, 544 էջ։ Թարգմանությունը, ծանոթագրությունները և վերջաբանը («Հանիրավի մոռացված գրողի վերադարձը»)` Արմեն Ղազարյանի։ Խմբագիր` Աշոտ Գաբրիելյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Михайлов О. Н. Арцыбашев // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Арцыбашев Михаил Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Արմեն Ղազարյան, Հանիրավի մոռացված գրողի վերադարձը։ Սանին, Ե., Դարակ, 2022, էջ 532-533։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Արցիբաշև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Արցիբաշև» հոդվածին։