Միխաելա Պոլերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխաելա Պոլերես
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝գերմ.՝ Michaela Polleres
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 15, 1997(1997-07-15) (26 տարեկան)

 

Միխաելա Պոլերես (գերմաներեն՝ Michaela Polleres. հուլիսի 15, 1997(1997-07-15)), ավստրիացի ձյուդոիստուհի[1][2]։

Մասնակցել է 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին՝ –70 կգ քաշային կարգում արժանանալով արծաթե մեդալի[3][4]։ 2019 թվականին Մինսկում անցկացված եվրոպական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել խառը թիմային հաշվարկում[5]։

Բացի այդ, մեկական բրոնզե մեդալ է նվաճել ձյուդոյի աշխարհի 2021 և 2023 թվականների առաջնություններում, մեկ բրոնզե մեդալ էլ՝ ձյուդոյի Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում[6]։ Այդ նույն՝ 2018 թվականին հաղթող է ճանաչվել Տաշքենդում և Կանկունում անցկացված գրան-պրի մրցաշարերում։

Ունի սև գոտի երրորդ աստիճան մարզական կարգ։

Միջազգային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալը Քաշային կարգը
2020 թ Տոկիո (Ճապոնիա )  Արծաթ –70 կգ
Աշխարհի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Քաշային կարգը
2021 թ. Բուդապեշտ (Հունգարիա )  Բրոնզ –70 կգ
2023 թ Դոհա (Քաթար )  Բրոնզ –70 կգ
Եվրոպական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2019 թ. Մինսկ (Բելառուս )  Բրոնզ Խառը թիմային
Եվրոպայի առաջնություն
Տարին Մրցավայրը Մեդալը Քաշային կարգը
2018 թ Թել Ավիվ (Իսրայել )  Բրոնզ –70 կգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Michaela Polleres». JudoInside.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Michaela Polleres: Das ist unser Judo-Star». krone.at (գերմաներեն). 28 de julio de 2021. Վերցված է 24 de abril de 2024-ին.
  3. «Judo Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Judo POLLERES Michaela». Tokyo 2020 Olympics (ամերիկյան անգլերեն). Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Athletes :: 2ND EUROPEAN GAMES 2019 MINSK, BELARUS». minsk2019.by (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  6. ORF at/Agenturen red (2018 թ․ ապրիլի 27). «Polleres erobert EM-Bronze». sport.ORF.at (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխաելա Պոլերես» հոդվածին։