Մեջիթլու (Բուլանըխի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեջիթլու (այլ կիրառումներ)
Գյուղ
Մեջիթլու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներՄաճիթլու, Մաշտլու, Մաչիտլու, Մաչտլի, Մաջիդլու, Մեճիտլու, Մեջետլու, Մեջիդլու, Մեջիթլի, Մեջիտլու, Մեջիդլու,Մեսջիդլի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Մեջիթլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Մանազկերտ գյուղաքաղաքից 21 կմ հարավ-արևմուտք՝ Կոփ տանող ճանապարհին, Կոփ գետի Մրբար վտակի երկու ճյուղերի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հայերը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնագաղթով անցել են Արևելյան Հայաստան։ 1918 թ.-ին կրկին վերադարձել են հայրենի գյուղ։ 1920 թ.-ին կրկին գաղթել են Արևելյան Հայաստան և հաստատվել Արագածի լանջերի գյուղերում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 120 տուն, 1909 թ.-ին՝ 125 տուն, իսկ 1915 թ.-ին՝ 95 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջիթլուն ուներ Ս. Հովհաննես անունով մատուռ։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ հայկական դպրոց, որը գործում էր 1870 թ.-ից։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջիթլուում է ծնվել բանաստեղծ Վահան Գրիգորյանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 796

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]