Լաթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լաթար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներԼատար, Լետեր, Լյատեր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԼաթարեցի
Ժամային գոտիUTC+3
Լաթար (Աշխարհ)##
Լաթար (Աշխարհ)

Լաթար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում է Բլեջան լեռան լանջին։

Գյուղը որոշ հետազատողներ նույնացնում են Մեծ Հայքի Տարուբերան աշխարհի Ապահունիք գավառի Դալարիք գյուղի հետ։ Դալարիք գյուղում IV դարում պարսիկները կուրացրել են հայոց թագավոր Տիրանին։

Ավանդապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության այստեղ է ապրել Պռոշ թագավորը։ Նա մահից առաջ իր թուրը նետել է տալիս մոտակա Խաչլու լճակը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ականներին ապրում էր 300 տուն հայ, իսկ 1909 թ.-ին 80 տուն հայ և 240 տուն քուրդ բնակիչ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 555

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 474