Մենանդր Պրոտեկտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենանդր Պրոտեկտոր, VI-րդ դարի բյուզանդացի դիվանագետ և պատմիչ, իր աշխատությունում, որից միայն հատվածներ են մեզ հասել, շարադրել է 558-582թթ. Բյուզանդական կայսրության պատմության անցքերը: Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար արժեքավոր են նրա տեղեկությունները Մարզպանական Հայաստանում 572թվականին Սասանյան Իրանի դեմ բռնկված ապստամբության վերաբերյալ, որի մասին հայկական աղբյուրներում ոչինչ չի ավանդվում, Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև եղած քաղաքական հարաբերությունների, պարսկա-բյուզանդական պատերազմի ժամանակ հայերի և Հայաստանի դրության մասին: [1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Իսկանյան Վ., Հայ-բյուզանդական հարաբերությունները IV-VIIդդ., Երևան, 1991թ.