Մեհմեդ Աքիֆ Էրսոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհմեդ Աքիֆ Էրսոյ
թուրքերեն՝ Mehmet Akif Ersoy
Ծնվել էդեկտեմբերի 20, 1873(1873-12-20)
ԾննդավայրՖաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1936(1936-12-27)[1][2] (63 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանEdirnekapı Martyr's Cemetery
Մասնագիտությունբանաստեղծ, քաղաքական գործիչ և գրող
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
ԿրթությունՎեֆայի ավագ դպրոց և Halkalı Ziraat Mekteb-i Âlisi?
Ուշագրավ աշխատանքներSafahat? և Անկախության երթ
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
Պարգևներ
Изображение автографа
 Mehmet Âkif Ersoy Վիքիպահեստում
Էրսոյը թուրքական 100 լիրայի վրա (1983—1989)

Մեհմեդ Աքիֆ Էրսոյ (թուրքերեն՝ Mehmet Akif Ersoy, դեկտեմբերի 20, 1873(1873-12-20), Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 27, 1936(1936-12-27)[1][2], Ստամբուլ, Թուրքիա)[3], օսմանյան պոետ, անասնաբույժ, մանկավարժ, կրոնական տեսաբան, լողորդ և պատգամավոր։ Էրսոյը Թուրքիայի օրհներգի բառերի հեղինակն է, ինչպես նաև առաջիններից մեկն է, ով ժամանակակից թուրքերեն է թարգմանել Ղուրանը։ Էրսոյը համարվում է Թուրքիայի անկախության պատերազմի առաջամարտիկներից մեկը։ Նրա անունով Բուրդուրում գործում է համալսարան։ 1983- 1989 թվականներին թուրքական 100 լիրա թղթադրամի վրա պատկերված է եղել Մեհմեդ Աքիֆ Էրսոյը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը ազգությամբ ալբանացի է եղել, իսկ մայրը՝ Բուխարայի ուզբեկ։ Դեռ դպրոցական տարիներին Մեհմեդ Աքիֆ Էրսոյը սկսել է բանաստեղծություններ գրել։ 1889-1893 թվականներին սովորել է անասնաբուժական քոլեջում։ Իր առաջին բանաստեղծությունները նա հրապարակել է թերթում, այնուհետև 10 տարի ոչինչ չի հրապարակել։ 1898 թվականին ամուսնացել է։ 1906 և 1907 թվականներին դասավանդել է գյուղական դպրոցներում։ 1908 թվականին թերթերում հրապարակել է եգիպտացի բանաստեղծների բանաստեղծությունների թուրքերեն թարգմանությունները։ 1913 թվականին երկու ամսով մեկնել է Եգիպտոս։ Տարվա վերջին հեռացել է անասնաբուժական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և շարունակել գրականություն դասավանդել։ Եղել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ։

Թուրքիայի ազգային օրհներգի բառերի համար հայտարարված մրցույթում հաղթել է Մեհմեդ Աքիֆ Էրսոյի գրած տեքստը։ Օրհներգի տեքստը 1921 թվականի մարտի 12-ին հաստատվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից[4]։ 1930-ական թվականներին հիվանդացել է լյարդի ցերոզով։ Մահացել է 1936 թվականի դեկտեմբերի 27-ին Ստամբուլում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Ayyıldız, Esat. “Mehmed Âkif Ersoy’un ‘Hasbihâl’ Adlı Makalesindeki Arapça Öğretimine Dair Görüşleri”. Kabulünün 101. Yılında İstiklâl Marşı ve Milli Şairimiz Mehmed Âkif Ersoy 2. Uluslararası Sempozyumu Kongre Kitabı. ed. Ayşe Erkmen – Mustafa Latif Emek. İstanbul: İKSAD Yayınevi, 2022. p. 40-48.
  4. «Этот день в истории — 12 марта». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Աքիֆ Էրսոյ» հոդվածին։