Մեխակ Լիբանանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեխակ Լիբանանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Մեխակ Լիբանանի
Լատիներեն անվանում
Dianthus libanotis


Մեխակ Լիբանանի (լատին․՝ Dianthus libanotis), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

25-60 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Բաժակն ունի 30-40 մմ երկարություն։ Տերևները կոշտ են և փշոտ։ Ծաղկակից թփերը 4-6 հատ են և գտնվում են հետ թեքված փշոտ սրածայրին։ Պսակաթերթերի թիթեղները սպիտակ են, հիմքի մոտ գտնվողները կարմրավուն խալով են, մինչև կեսը բաժանված թելանման մասերի[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Ուրծի լեռնաշղթա, լեռնագագաթ Իլկասար, Զովաշեն և Գառնի գյուղերի միջև) և Դարեղեգիսի (Արենի գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում և Հարավարևմտյան Ասիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, կիսաանապատում, ֆրիգանանման բուսականության մեջ, չոր քարքարոտ և կավային լանջերին։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններում։ Արեալը մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակը աճում է ինտենսիվ տնտեսական գործունության տարածքներում։ Հիմնական սպառնալիքը կապված է գյուղատնտեսական հանդակների ընդլայնման հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ Լիբանանի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ Լիբանանի» հոդվածին։