Մել Մերմելշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մել Մերմելշտեյն
հունգ.՝ Mel Mermelstein
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1926(1926-09-25)
ԾննդավայրՄուկաչևո, Չեխոսլովակիա
Մահացել էհունվարի 28, 2022(2022-01-28) (95 տարեկան)
Մահվան վայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող
 Mel Mermelstein Վիքիպահեստում

Մել Մերմելշտեյն (հունգ.՝ Mel Mermelstein, սեպտեմբերի 25, 1926(1926-09-25), Մուկաչևո, Չեխոսլովակիա - հունվարի 28, 2022(2022-01-28), Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հունգարացի հրեա, որ կենդանի է մնացել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում։ Հայտնի է դարձել Պատմության վերանայման ինստիտուտի դեմ հարուցած դատական գործում հաղթելուց հետո[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մել Մերմելշտեյնը ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 25-ին անդրկարպատյան Մուկաչևո քաղաքում, որ այն ժամանակ պատկանում էր Չեխոսլովակիային։

Օսվենցիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի մայիսի 19-ին Մել Մերմելշտեյնն իր ընտանիքի ու հրեական համայնքի այլ ներկայացուցիչների հետ տեղափոխվել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ նրա երկու քույրերին ու մորը մահապատժի են ենթարկել՝ ուղարկելով համար հինգ գազի խցիկ[2][3]։

Մել Մերմելշտեյնն իր հոր ու եղբոր հետ Օսվենցիմում աշխատել է որպես սևագործ բանվոր։ Այդ երեքից կենդանի մնալ հաջողվել է միայն Մել Մերմելշտեյնին։ Հետագայում նա պահվել է Բուխենվալդում ընդհուպ մինչև այդ ճամբարի ազատագրումը[3][4]։

Պատերազմի ավարտից հետո Մերմելշտեյնը բնակություն է հաստատել Նյու Յորքում, որտեղ ծառայել է ԱՄՆ բանակում։ Ամուսնացել է ամերիկացի ուսուցուհու հետ. նրանք ունեցել են չորս երեխա։ 1960 թվականին տեղափոխվել են Կալիֆորնիա[2]։

Դատական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Պատմության վերանայման ինստիտուտը խոստացել է 50 հազար դոլար վճարել նրան, ով կապացուցի, որ հրեաներին Օսվենցիմում սպանել են գազով։ Մերմելշտեյնը բաց նամակներ է ուղարկել «Լոս Անջելես Թայմս», «The Jerusalem Post» և մի շարք այլ թերթերի, որտեղ ներկայացրել է նոտարի կողմից վավերացված փաստաթղթեր այն մասին, որ ինքն ականատես է եղել իր հարազատների սպանությանը գազի խցիկում։ Չնայած դրան՝ Պատմության վերանայման ինստիտուտը հրաժարվել է նրան տալ խոստացված գումարը[4]։

Այդ ժամանակ Մել Մերմելշտեյնը դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի վերահսկիչ դատարան (անգլ.՝ Los Angeles County Superior Court)՝ Պատմության վերանայման ինստիտուտին մեղադրելով պայմանագրի խախտման, ինչպես նաև զրպարտության համար և պահանջելով վճարել խոստացված գումարն ու բարոյական վնասի փոխհատուցումը[1]։ Մերմելշտեյնին դատարանում ներկայացրել է փաստաբան Ջոն Ուիլյամ Կոքսը (անգլ.՝ William John Cox)[5]:

Գործի քննման ժամանակ դատարանն ընդունել է Մերմելշտեյնի փաստարկները։ Դատավոր Թոմաս Թ. Ջոնսոնը հայտարարել է, թե 1944 թվականի ամռանը Օսվենցիմում հրեաների սպանությունը գազի խցիկներում անվիճելի փաստ է և չի կարող կասկածի ենթարկվել[6]։

Դատարանի՝ 1985 թվականի հուլիսին ընդունած որոշման համաձայն Պատմության վերանայման ինստիտուտը Մերմելշտեյնին վճարել է 90 հազար դոլար և հրապարակել նամակ, որում ներողություն է խնդրել նրանից[7]։

Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ԱՄՆ-ոմ էկրան է բարձրացել ռեժիսոր Ջոզեֆ Սերջենտի (անգլ.՝ Joseph Sargent) «Երբեք չի մոռացվի» (անգլ.՝ Never Forget) ֆիլմը, որ պատմում է նացիստական ճամբարից փրկված մարդու հարուցած դատական գործի մասին ընդդեմ Պատմության վերանայման ինստիտուտի՞ Մել Մերմելշտեյնին ֆիլմում մարմնավորում է Լեոնարդ Նիմոյը, նրա կնոջը՝ Բլայթ Դանները, փաստաբան Կոքսին՝ Դեբնի Քոուլմենը, իսկ Մել Մերմելշտեյնը ֆիլմում նկարահանվել է իր հոր դերում[8]։

1999 թվականին Մերմելշտեյնը լույս է ընծայել «By bread alone» ինքնակենսագրական գիրքը, որում ներկայացրել է Օսվենցիմում անցկացրած տարիներն ու դատական գործն ընդդեմ Պատմության վերանայման ինստիտուտի[9]։

Մերմելշտեյնը հիմնադրել է «Auschwitz Study Foundation» ոչ առևտրային կազմակերպությունը, որ զբաղվում է մարդկանց իրազեկմամբ Հոլոքոստի հարցերի վերաբերյալ։ Կազմակերպության կարգախոսն է՝ «Հոլոքոստի ուսումնասիրումը մարդկության ուսումնասիրումն է»։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «California Judge Rules Holocaust Did Happen» (անգլերեն). The New York Times. 10.10.1981. էջ A26. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 Haldane D. (12.11.1988). «Holocaust Survivor and Historian Meets Push With Shove Once More» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2002 թ․ ապրիլի 18-ին.
  3. 3,0 3,1 Berger N., Berger A. L. Second Generation Voices: Reflections by Children of Holocaust Survivors and Perpetrators. — Syracuse: Syracuse University Press, 2001. — P. 137. — 378 p. — ISBN 978-0815606819
  4. 4,0 4,1 «Mel Mermelstein v Institute for Historical Review» (անգլերեն). Nizkor Project. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  5. The Private World of Willis Carto(անգլ.) // The Investigator. — 1981.
  6. «This court does take judicial notice of the fact that Jews were gassed to death at Auschwitz Concentration Camp in Poland during the summer of 1944. It is not reasonably subject to dispute. And it is capable of immediate and accurate determination by resort to sources of reasonably indisputable accuracy. It is simply a fact.»
  7. Ben S. Austin. «Deniers in Revisionists Clothing» (անգլերեն). Middle Tennessee State University. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  8. Pinsky M. (4.10.1990). «'Never Forget' Did Tell the Truth About History» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  9. Hong R. (16.1.1999). «Survivor of Holocaust Will Discuss New Book» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մել Մերմելշտեյն» հոդվածին։