Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Մեթիլմետակրիլատ СН2= С (СН3)-СООСН3, a-մետակրիլաթթվի մեթիլ էսթերը։ Անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -48°С, եռմանը՝ 101°С։ Խտությունը՝ 936 կգ/մ3։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ սպիրտում և եթերում։ Գոլորշիները (4,9-12,5 ծավ․%) օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ։ Ջրում հիդրոլիզվում է դանդաղ, թթուներում և հիմքերում՝ արագ։ Կրկնակի կապի հաշվին տալիս է միացման ռեակցիաներ (Н2, НВr, Cl2, NH3, մերկապտաններ և այլն)։ Պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմե-թիլմետակրիլատ։ Պոլիմերումը կանխում են ծծումբը, պղնձի աղերը, հիդրոքինոնը և այլն։ Օգտագործվումէ պլաստմասսաներ, հատկապես օրգանական ապակի ստանալու համար։ Արդյունաբերության մեջ ստանում են ացետոնից և կապտաթթվից։ Թունավոր է, ունի նարկոտիկ հատկություն, գոլորշիները գրգռում են լորձաթաղանթը։ Օդում թույլատրելի պարունակությունը 0,05 մգ/լ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 379)։