Մեգերյան կարպետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգերյան կարպետ
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված է1917
Երկիր ԱՄՆ և  Հայաստան
Կայքmegeriancarpet.am

Մեգերյան կարպետ, հայկական գորգագործական արվեստը ներկայացնող ընկերություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեգերյան կարպետ» ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Նյու Յորքում։ Ի սկզբանե զբաղվել է նոր և անտիկ ձեռագործ գորգերի վերանորոգման և մշակման աշխատանքներով, ինչպես նաև ձեռագործ գորգերի առք ու վաճառքով։ Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնմամբ և նոր գորգերի արտադրությամբ[1]։

2000 թվականին Մեգերյան ընտանիքի ջանքերով Հայաստանում թարմացվել և վերազինվել է նախկին «Հայգորգ» ընկերությանը պատկանող գործարանը, ՀՀ շրջաններում, Արցախում վերաբացվել են նախկին արտադրական մասնաճյուղերը։ Մեգերյանները Հայաստանում ընդարձակել են գորգերի արտադրությունը` օգտագործելով դիզայնի և ոճավորման այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Վասպուրականի, Ղարաբաղի, Լոտուսի, Լոռիի և ժամանակակից այլ ոճավորումներ և լուծումներ։ Արտադրված գորգերը պահպանում են հայկական գորգերի ավանդական ոճն ու դիզայնը[1]։

Մեգերյան գորգերից գտնվում են Անգլիայի թագուհու պալատում, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Շվեդիայի և այլ պետությունների նախագահական նստավայրերում, Սուրբ Ղազար կղզու եկեղեցու խորանում[1]։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լոտտո
  • Ավանդական
  • Վասպուրական
  • Արցախ
  • Թավրիզ
  • Մամլուք
  • Ուշակ
  • Սավոների
  • Նորաոճ
  • Հնաոճ

Գորգերի ցուցասրահ-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեգերյան կարպետ» ընկերությունը Երևանում ցուցասրահ ունի, որտեղ կազմակերպվում են անվճար շրջայցեր։ «Մեգերյան կարպետ» գործարանում 2014 թվականին բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվող ամենահին գորգը թվագրված է 17-րդ դարի։ Թանգարան-ցուցասրահում ներկայացված են անտիկ, հարյուր և ավելի տարեկան հայկական գորգեր։ Հին գորգերի ամենամեծ քանակը Մեգերյանները պահում են Նյու Յորքում[1]։

Բացի Նյու Յորքի 5-րդ Պողոտայից, ընկերությունը ցուցասրահներ ունի նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեցարիայում և Գերմանիայում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք