Մաքսի Իգլեսիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսի Իգլեսիաս
Ծննդյան թիվ՝փետրվարի 6, 1991(1991-02-06)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասան, մոդել և հեռուստահաղորդավար
IMDb։ID 1224068

Մաքսի Իգլեսիաս (իսպ.՝ Maxi Iglesias, լրիվ անվանումը՝ Մաքսիմիլիանո Թեոդորո Իգլեսիաս Ասեվեդո, իսպ.՝ Maximiliano Teodoro Iglesias Acevedo, փետրվարի 6, 1991(1991-02-06)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասան։ Հայտնի է դարձել «Ֆիզիկա կամ քիմիա» հեռուստասերիալում մարմնավորած Կաբանոյի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսի Իգլեսիասը ծնվել է փետրվարի 6-ին Մադրիդում, որտեղ սովորել է կարդինալ Սպինոլայի դպրոցում[2]։ 7 տարեկան հասակում «La Pistola De Mi Hermano» ֆիլմում խաղացել է իր առաջին դերը։

2005 թվականից սկսել է նկարահանվել տարբեր հեռուստասերիալում, այդ թվում՝ «Կենտրոնական հիվանդանոց», «8 ժամադրություն», «Սեքս, երեկույթներ և ստեր» և այլն։

2012 թվականի հուլիսի 6-ին էկրան է բարձրացել «24 քայլ դեպի գաղտնիք» ֆիլմը, որտեղ խաղացել է ֆիլմի գլխավոր դերը[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ս Amar en tiempos revueltos Ոստիկան
2005 ս Կենտրոնական հիվանդանոց Hospital central Պաբլո
2008-2011 ս Ֆիզիկա կամ քիմիա Física o Química Կեսար Կաբանո
2011 ս Պաշտպանված Los protegidos Անխել/Վիկտոր
2011 ս Otra Movida Մաքսի Իգլեսիաս
2012 ս Տոլեդո Toledo Մարտին Պերես
2013-2014 ս Վելվետ Պատկերասրահ Velvet Մաքսի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://antena3.com/series/fisica-o-quimica/sobre/Cabano_201007075753f2db6584a8ec215c153e.html
  2. «Maxi Iglesias la verdadera estrella de Mira Quien Baila» (իսպաներեն). aguascalientes9.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. «El secreto de los 24 escalones» (իսպաներեն). 20minutos.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսի Իգլեսիաս» հոդվածին։