Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
Տեսակմարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ, գիտահետազոտական ինստիտուտ և ճարտարապետական հուշարձան
Հիմնադրված է1919
Լուծարված է1991
ՀիմնադրիրDavid Riazanov?
Անվանված էԿարլ Մարքս, Ֆրիդրիխ Էնգելս և Վլադիմիր Լենին
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Պարգևներ
Լենինի շքանշան
Ռուսաստան, ԽՍՀՄ դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
 Former Lenin Institute Վիքիպահեստում

Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ (ռուս.՝ Институт марксизма-ленинизма, ՄԼԻ), Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեին կից կուսակցական գիտահետազոտական հաստատություն։ Գոյություն է ունեցել 1921-1991 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մշակվեց Սոցիալիստական ակադեմիայի կազմակերպման պլան, որի շրջանակներում Դավիդ Ռյազանովը ստեղծեց մարքսիզմի կաբինետ, որի բազայի վրա էլ ՌԿ(բ)Կ Կենտկոմի պլենումի 1920 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ ստեղծվեց Մարքսիզմի թանգարան, որը հաջորդ տարվա սկզբին Ռյազանովի առաջարկությամբ վերափոխվեց (1921 թվականի հունվարի 11-ին ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմակերպական բյուրոն որոշում ընդունեց Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ինստիտուտի ստեղծման մասին) Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի գիտահետազոտական ինստիտուտի, որը սկզբում գոյություն ուներ որպես Սոցիալիստական ակադեմիային կից ինքնուրույն հաստատություն, իսկ 1922 թվականի հունիսի 1-ից դարձավ ՌՍՖՍՀ ՀԿԳԿ-ին կից ինքնուրույն հաստատություն[1] և գտնվում էր Մալո Զնամենսկի նրբանցքի թիվ 5 հասցեում։

ՄԷԻ-ի տնօրենը 1921-1931 թվականներին եղել է Դավիդ Ռյազանովը։ Սկզբի տարիներին ինստիտուտի անձնակազմը բաղկացած էր 14 հոգուց և միայն 1925 թվականին այն ավելացավ մինչև 17 աշխատակցի։ Ռյազանովի օրոք 1927 թվականին Կենտկոմի Հանձնաժողովի որոշմամբ Ինստիտուտին կտրականապես արգելված էր ոչ միայն զբաղվել մարքսիզմի մշակմամբ, այլև ընդհանրապես առնչվել տեսությանը[2]։

Լենինի ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականի մարտի 31-ին ՌԿ(բ)Կ ՄԿ պլենումը որոշեց ստեղծել Լենինի ինստիտուտ։ Հուլիսի 8-ին ՌԿ(բ)Կ ԿԿ–ն հանդես եկավ Մոսկվայում Լենինի ինստիտուտ ստեղծելու մասին հայտարարությամբ։ 1923 թվականի սեպտեմբերի 28-ին Ինստիտուտը փոխադրվեց ՌԿ(բ)Կ ԿԿ–ի ենթակայության ներքո բաժնի իրավունքներով։ 1924 թվականի մայիսի 31-ին ՌԿ(բ)Կ XIII համագումարը հայտարարեց ինստիտուտի բացվելու մասին։ ՌԿ(բ)Կ ԿԿ–ի 1928 թվականի օգոստոսի 20–ի որոշմամբ Լենինի ինստիտուտը միացվեց Իստպարտին։ (1927 թվականից Իստպարտի վարիչն էր Մաքսիմիլիան Սավելևը, որը Իստպարտի և Լենինի ինստիտուտի միացումից հետո 1928-1930 թվականներին ղեկավարում էր վերջինս)։

Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ ԿԳԿ-ի նախագահության 1931 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ Լենինի ինստիտուտը միացվեց Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի ինստիտուտին և ստեղծվեց ՀԿ(բ)Կ ԿԿ-ին կից Մարքսի, Էնգելսի, Լենինի ինստիտուտ (ՄԷԼԻ)։ Նույն թվականին իրականացվեց ապարատի մաքրում և 200 աշխատակիցներից մնացին միայն 109-ը։ 1930-1940-ական թվականներին ինստիտուտին կից գործում էր «Հին բոլշևիկների պատմագրական միավորումը»։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ինստիտուտը էվակուացվեց Ուֆա։

1960 թվականին ինստիտուտին տրամադրվեց շենքային համալիր Վիլհելմ Պիկի փողոցի վրա (տուն 4), որտեղ էլ գտնվում էր մինչև 1991 թվականը, որից հետո այն հանձնվեց ՌՊՍՀ-ին։

Ինստիտուտը բազմիցս ենթարկվել է անվանափոխության, ստանալով հետևյալ անվանումները`

  • 1952-1953 թվականներին` ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսի-Էնգելսի-Լենինի ինստիտուտ
  • 1953-1956 թվականներին` ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսի-Էնգելսի-Լենինի-Ստալինի ինստիտուտ (ՄԷԼՍԻ)
  • 1956-1991 թվականներին` ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտ (ՄԼԻ)
  • 1991 թվականի հունիսից` ԽՄԿԿ ԿԿ-ի սոցիալիզմի տեսության և պատմության ինստիտուտ (ՍՏՊԻ)

1991 թվականի նոյեմբերից Ինստիտուտը դադարեց գոյություն ունենալ[3]։ Նրա հիմքի վրա ստեղծվեց Ռուսաստանի սոցիալական և ազգային հարցերի անկախ ինստիտուտը [5], որը 2001 թվականին վերակազմավորվեց ՌԳԱ Համալիր սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, իսկ 2005 թվականին միացավ Սոցիոլոգիայի ինստիտուտին` որպես Համալիր սոցիալական հետազոտությունների կենտրոն։

Ինստիտուտի գրադարանը Ռուսաստանի Դաշնության կառավարության 1992 թվականի հուլիսի 15-ի կարգադրությամբ սկսեց գործել ինքնուրույն «Պետական հասարակական-քաղաքական գրադարան» (ՊՀՔԳ) անվանումով։ Այն փոխանցվեց ՌԴ մշակույթի նախարարության իրավասությանը, ստանալով դաշնային գրադարանի կարգավիճակ։ ՌԴ մշակույթի նախարարության հրամանով 2014 թվականի ապրիլի 1-ից ՊՀՔԳ-ն վերակազմավորվեց որպես Ռուսաստանի պետական հանրային պատմության գրադարանի մասնաճյուղ և կոչվեց Սոցիալ–քաղաքական պատմության կենտրոն։

ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտի Կենտրոնական կուսակցական արխիվի գործունեության դադարեցումից հետո ստեղծվեց Նորագույն պատմության փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրության ռուսական կենտրոն (ՆՊՓՊՈՒՌԿ)։ 1999 թվականին ՆՊՓՊՈՒՌԿ-ն վերակազմավորվեցՌուսաստանի սոցիալ-քաղաքական պատմության պետական արխիվի` Երիտասարդական կազմակերպությունների փաստաթղթերի պահպանման կենտրոնի հետ միաորվելու միջոցով։

Գործունեության հիմնական ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտի նպատակներն էին`

  • Կառլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի, Վլադիմիր Լենինի փաստաթղթերի, նրանց կյանքի և գործունեության մասին նյութերի հավաքագրում և պահպանում։
  • Նրանց ստեղծագործությունների և կենսագրականների հրապարակման նախապատրաստում։
  • Կուսակցության առաջնորդների վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրում և պահպանում
  • ԽՄԿԿ պատմության վերաբերյալ նյութերի և փաստաթղթերի հավաքագրում և հրապարակում։
  • Մարքսիզմ-լենինիզմի տեսության վերաբերյալ, ԽՍՀՄ-ի պատմության, կուսակցության կերտման, գիտական կոմունիզմի, միջազգային կոմունիստական շարժման պատմության մասին մենագրությունների և հավաքածուների հրապարակումների պատրաստում։

1957 թվականից ինստիտուտը պատասխանատու է եղել «ԽՄԿԿ պատմության հարցեր» (ռուս.՝ Вопросы истории КПСС) ամսագրի հրապարակման համար։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում ինստիտուտն ունեցել է բաժիններ`

  • Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի, Վ. Ի. Լենինի ստեղծագործությունների բաժին
  • ԽՄԿԿ պատմության բաժին
  • Կուսակցության կերտման բաժին
  • Գիտական կոմունիզմի բաժին
  • Միջազգային կոմունիստական շարժման պատմության բաժին
  • Գիտահետազոտական աշխատանքների համակարգման և մասնաճյուղերի բաժին
  • Կենտրոնական կուսակցական արխիվ
  • Գրադարան
  • Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի թանգարան (1960-1992)

1933-1941 թվականներին ինստիտուտի օրգանն է եղել «Պրոլետարական հեղափոխություն» (ռուս.՝ Пролетарская революция) ամսագիրը։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտի տնօրինության կազմում են եղել`

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«1929 թվականին Ռյազանովը լուրջ բացթողում հայտնաբերեց, կապված գրքային հոսքերի բաշխման իրավիճակի հետ։ «Ինստիտուտին հայտնի դարձավ, որ ՌՍՖՍՀ Պետառի մարմինների միջոցով, այդ թվում` Միջգրքի, վաճառվում և արտասահման են տեղափոխվում Ինստիտուտի համար բավականին անհրաժեշտ նյութեր։ Այս ամենը կատարվում էր առանց ինստիտուտի հետ համաձայնեցման։ Բեռլինի, Փարիզի, Լոնդոնի և Արևմտյան Եվրոպայի անտիկվարիատի կենտրոնները ակտիվորեն գնում էին բոլոր արտահանվող առարկաները` Ինստիտուտին առաջարկելով բավականին բարձր գներ»։ Ռյազանովն իրավունք ստացավ նախապես ընտրել և ուսումնասիրել Ինստիտուտի հավաքածուներից երկրից արտահանման ենթակա գրականությունը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. А. Смирнова. Д. Б. Рязанов
  2. http://www.ras.ru/FStorage/download.aspx?Id=13e077a1-7f88-4726-b299-0b867c5e4787 с. 1040
  3. Распоряжение Президента РСФСР от 5 ноября 1991 года «Об учебных и научных учреждениях ЦК КПСС, ЦК Компартии РСФСР, крайкомов и обкомов КПСС»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ» հոդվածին։