Մարտին Հարնիկ
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 10, 1987[1][2] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Համբուրգ, Գերմանիա | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Համբուրգ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարտին Հարնիկ (գերմ.՝ Martin Harnik, հունիսի 10, 1987[1][2], Համբուրգ, Գերմանիա), Գերմանիայում ծնված ավստրիացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս գերմանական Շտուտգարտում և Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականիում[3]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիխ Հարնիկը՝ Մարտինի հայրը, ծնունդով եղել է Ավստրիայի Շտիրիա շրջանից, իսկ մայրը՝ Սյուզան Հարնիկը, եղել է Համբուրգից[4]։ Մարտին Հարնիկը ծնվել է Համբուրգում 1987 թվականին։ Եղել է ընտանիքի երեք զավակներից ամենաերիտասարդը։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարնիկը սկսել է իր ֆուտբոլային կարիերան 1992 թվականին՝ «Ֆերլ» ֆուտբոլային ակումբում։ 2006 թվականի սկզբին նա տեղափոխվել է գերմանական ռեգիոնլիգայում հանդես եկող «Վերդերի Բրեմեն»։
2007/08 թվականների մրցաշրջանում եղել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը «Վերդերի Բրեմենի» կազմում։
Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում 2007 թվականի օգոստոսի 15-ին 20-ամյա ֆուտբոլիստը կատարեց իր նորամուտը միջազգային ֆուտբոլ և առաջին խաղը անցկացրեց խորվաթական «Դինամո Զագրեբի» դեմ։
2009 թվականի օգոստոսի 24-ին լուրեր տարածվեցին, որ Հարնիկը կարող է ազատ գործակալի կարգավիճակով լքել Վերդենի Բրեմենը[5]։ Վեց օր հետո նա վարձավճարով տեղափոխվեց Դյուսելդորֆի Ֆորտունա։
Մեկ մրցաշրջանում նա ճանաչվեց Երկրորդ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու (2010 թվականի դրությամբ հեղինակել էր 12 գնդակ)։
2010 թվականի ապրիլի 26-ին Հարնիկը հայտարարել է, որ պատրաստվում է լքել Դյուսելդորֆը[6]։
Շտուտգարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հուլիսին նա տեղափոխվել է գերմանական Շտուտգարտ[7]։ Երկրորդ մրցաշրջանի առաջին խաղում Հարնիկը հեղինակել է Շտուտգարտի 3 հաղթական գնդակներից երկրորդը՝ Շալկեի դեմ խաղում[8]։ 2011 թվականի սեպտեմբերի 16-ին Ֆրայբուրգի դեմ հանդիպման ընթացքում դառնում է դուբլի հեղինակ[9]
Բունդեսլիգայի 2011/12 մրցաշրջանում, Հարնիկը դառնում է Շտուտգարտի լավագույն ռմբարկուն՝ 17 գոլերով։ 2012 թվականի հունվարի 6-ին նա երկարաձգել է պայմանագիրը Շտուտգարտի հետ մինչև 2016 թվականը[10][11][12]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարնիկը իրավունք է ստացել հանդես գալ Գերմանիայի հավաքականի կազմում, սակայն նախընտրել է խաղալ Ավստրիայում, չնայած նրան, որ նա երբեք չի ապրել այդտեղ։
Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նրա դեբյուտը գրանցվել է Չեխիայի դեմ խաղում (օգոստոսի 22, 2007 թվական) (1-1)։ 78-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը և Չեխիայի հավաքականին զրկել հաղթանակից։
Ավստրիայի հավաքականի կազմում 2008 թվականին մասնակցել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներին, սակայն Ավստրիան դուրս է մնացել մրցաշարից[13][14]
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Հանդիպում |
---|---|---|---|---|---|---|
1. | օգոստոսի 22, 2007 | Էրնսթ Հափլ արենա,Վիեննա | Չեխիա | Ընկերական | ||
2. | մայիսի 30, 2008 | UPC-արենա, Գրաց | Մալթա | |||
3. | հոկտեմբերի 12, 2010 | թագավորական արենա, Բրյուսել | Բելգիա | ՈւԵՖԱ Եվրո 2012-ի որակավորում | ||
4. | հունիսի 7, 2011 | UPC-արենա, Գրաց | Լատվիա | Ընկերական | ||
5. | ||||||
6. | սեպտեմբերի 2, 2011 | Veltins-Arena, Գելզենկիրխեն | Գերմանիա | ՈւԵՖԱ Եվրո 2012-ի որակավորում | ||
7. | փետրվարի 29, 2012 | Վյորթերսի մարզադաշտ, Կլագենֆուրտ | Ֆինլանդիա | Ընկերական | ||
8. | հոկտեմբերի 16, 2012 | Էրնսթ Հափլ արենա, Վիեննա | Ղազախստան | ՖԻՖԱ ԱԱ 2014-ի որակավորում | ||
9. | մարտի 26, 2013 | Ավիվա մարզադաշտ, Դուբլին | Իռլանդիա | |||
10. | հոկտեմբերի 11, 2013 | Ֆրենդս արենա, Սոլնա | Շվեդիա | |||
11. | մարտի 27, 2015 | Ռեյնպարկ մարզադաշտ, Վադուց | Լիխտենշտայն | ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորում | ||
12. | սեպտեմբերի 8, 2015 | Ֆրենդս արենա, Սոլնա | Շվեդիա | ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորում | ||
13. | ||||||
14. | մարտի 26, 2016 | Էրնսթ Հափլ արենա, Վիեննա | Ալբանիա | Ընկերական |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Harnik, Martin» (German). kicker.de. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hellmann, Frank (2011 թ․ հունվարի 1). «Der Piefke». FrankfurterRundschau (գերմաներեն). Frankfurter Rundschau GmbH. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Harnik auf der Abschussliste» (German). derstandard.at. 2009 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Martin Harnik verlässt die Fortuna» (German). Fortuna Düsseldorf. 2010 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «VfB strengthen the squad». VfB Stuttgart. 2010 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «VfB Stuttgart 3–0 Schalke 04». ESPN Soccernet. 2011 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «SC Freiburg 1 – 2 VfB Stuttgart». ESPN Soccernet. 2011 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Harnik signs extension with VfB». VfB Stuttgart. 2012 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Heynckes hints at move». ESPN FC. 2013 թ․ հունիսի 2. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «3:2! Die Bayern machen das Triple perfekt» (German). kicker. 2013 թ․ հունիսի 1. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Austria squad for Euro 2008». The Guardian. 2008 թ․ մայիսի 28. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Co-hosts Austria pay penalty against Croatia». CNN. 2008 թ․ հունիսի 8. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (գերմաներեն)
- Մարտին Харник դիտարկում է Fussballdaten
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Հարնիկ» հոդվածին։ |
|