Մարկո Կոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Կոխ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1990(1990-01-25) (34 տարեկան)
ԾննդավայրԴարմշտադտ, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունլողորդ
 Marco Koch Վիքիպահեստում

Մարկո Կոխ (գերմ.՝ Marco Koch, հունվարի 25, 1990(1990-01-25), Դարմշտադտ, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի լողորդ, որը մասնագիտացված է բրաս լողում[1]։ 2015 թվականի աշխարի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում։ Առաջին անգամ հայտնի է դարձել Դեբրեցենում կայացած 2012 թվականի Եվրոպայի ջրային մարզաձևերի առաջնությունում։ Մասնակցել է 200 մետրանոց բրասում։ Առաջին ռաունդում լողալով տարածությունը 2։12,48 րոպեում՝ գրավել է 3-րդ տեղը և անցել կիսաեզրափակիչ[2]։ Կիսաեզրափակչում լողալով 2:10,92 րոպեում գրավել է 2-րդ ընդհանուր տեղը և դուրս է եկել եզրափակիչ[3]։ Եզրափակիչում լողալով 2:09,26 րոպեում՝ շահել է արծաթե մեդալ[4]։

Մասնակցել է Բարսելոնայում կայացած 2013 թվականի Եվրոպայի ջրային մարզաձևերի առաջնությունում։ Լողացել է բրասի 200 մետրանոց հեռավորությունում։ Առաջին ռաունդում լողալով 2:09,39 րոպեում զբաղեցրել է առաջին ընդհանուր տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ[5]։ Կիսաեզրափակչում լողալով 2:08,61 րոպեում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և անցել է եզրափակիչ[6]։ Եզրաթակիչ փուլում լողալով 2:08,54 րոպե՝ նվաճել է արծաթե մեդալ[7]։

2014 թվականին Բեռլինում կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի տնային առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել 200 մետրանոց բրասում։ Առաջին ռաունդում, լողալով 2:09,11 րոպե, գրավել է ընդհանուր առաջին տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ[8]։ Կիսաեզրափակչում լողալով 2:08,83 րոպեում՝ գրավել է երկրորդ տեղը և անցել է եզրափակի[9]։ Եզրափակիչ փուլը լողալով 2:07,47 րոպեում նվաճել է ոսկե մեդալ և սահմանել է Եվրոպայի առաջնությունների ռեկորդ[10]։

Մասնակցել է 2015 թվականի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը Կազանում։ Նա լողացել է 200 մետրանոց բրասում։ Առաջին ռաունդում, լողալով 2:09,12 րոպեում, գրավել է ընդհանուր առաջին տեղը և դուրս եկել կիսաեզրափակիչ[11]։ Կիսաեզրափակչում, լողալով 2:08,34 րոպեում, գրավել է ընդհանուր երկրորդ տեղը և դուրս եկել եզրափակիչ[12]։ Եզրափակչում, լողալով 2:07,76 րոպեում, նվաճել է առաջին ոսկե մեդալը աշխարհի առաջնություններում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Marco Koch». London 2012. The London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games Limited. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. 2012 European Aquatics Championships: Men’s 200 metre breaststroke Heats results Արխիվացված 2012-05-26 Wayback Machine, from OmegaTiming.com; retrieved 2012-05-23.
  3. 2012 European Aquatics Championships: Men’s 200 metre breaststroke Semifinals results Արխիվացված 2012-05-26 Wayback Machine, from OmegaTiming.com; retrieved 2012-05-23.
  4. 2012 European Aquatics Championships: Men’s 200 metre breaststroke Final results, from OmegaTiming.com; retrieved 2012-05-24.
  5. «Heats Results». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Semifinals Results». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. «Final Results». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. «Heats Results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. Semifinals Results(չաշխատող հղում)
  10. «Final Results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. «Heats results». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. «Semifinals results». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. «Final results». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Կոխ» հոդվածին։